Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն Աշխաբադում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ միջանցքի հարց չի քննարկվում։ Իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում Ալիևի և Էրդողանի հայտարարությունները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: