Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Զինվորականությունը կորպորատիվ փակ կաստա է. Պապիկյանի հանդեպ խուլ դիմադրություն է լինելու

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, որտեղ նա կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։

Նա պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պապիկյանը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը` համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գործող իշխանությունները պատկերացնում ուժեղ բանակ ունենալը և և եթե այդ պատկերացումը ճիշտ է, արդյոք նրանք ի վիճակի են դա կյանքի կոչել:

«Այստեղ ես վերապահումներ ունեմ: Արդյոք մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ պատկերացում ունի, թե ինչ է հզոր բանակը և ինչ ճանապարհներով է ուզում հասնել դրան: Արդյոք այն ճանապարհները, որ ինքը հզոր բանակի համար նախատեսել է, արդյունավետ են: Ես այստեղ վերապահումներ ունեմ, որովհետև անցած մեկ տարում մենք փոխեցինք 3 նախարար ու հիմա ունենք 4-րդը՝ Դավիթ Տոնոյան,  Վաղարշակ Հարությունյան, Արշակ Կարապետյան և Սուրեն Պապիկյան: Այսինքն երեք ամիսը մեկ նախարար ենք փոխել:

Իսկ միջին պաշտոնյան, որպեսզի կարողանա ադապտացվել նման բարձր  պաշտոնի և փորձի արդյունք ցույց տալ, իրեն գոնե 6 ամիս է պետք: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վերջին մեկ տարում մենք ուժեղ բանակ ունենալու համար ոչինչ չենք արել: Դաժան է, բայց ճշմարտություն է: Ես նույնիսկ հավանական եմ համարում, որ մենք ՌԴ-ից ստացել ենք զենք, զինամթերք, բայց այստեղ մենք ավելի մեծ խնդիր ունենք՝ բանակի կազմակերպչական, բարոյահոգեբանական առողջացման և կոնցեպտուալ դրական ուղու գծագրման: Այդ խնդիրների լուծման ճանապարհներն անգամ վեր չեն հանվել»,-ասաց փորձագետը:

Նա հիշեցրեց, որ 2018-2019 թվականներին մենք խոսում էինք օդային գերակայության կոնցեպտի, մարդակենտրոն բանակի մասին. «Հիմա ենթադրում եմ, որ այդ գաղափարները պետք է լինեն, որովհետև դրանք ճիշտ գաղափարներ են, դա է ապագա բանակը, բայց Դավիթ Տոնոյանից հետո եկավ Վաղարշակ Հարությունյանը և կես բառ անգամ չասաց այդ կոնցեպտների մասին: Հիմա եկել է Սուրեն Պապիկյանը, որը գուցե խելացի մարդ է, բայց հեռու է եղել ոլորտից, և դժվար է իրեն պատկերացնել, թե ինչ է օդային գերակայության կոնցեպտը, ցանցակենտրոն պատերազմը: Սա է ապագա բանակի ուժը: 21-րդ դարի առաջին քառորդում ռազմական միտքը սրնթաց թռիչք է ապրել: Վայ էն երկրին, որն այդ թռիչքից հետ կմնա: Ես վստահ չեմ, որ անգամ մեզ մոտ կա գիտակցությունն այդ թռիչքի առկայության: Դրան գումարվում է այն, որ փող չունենք»,-ընդգծեց Մհեր Հակոբյանը:

«Մենք նման ենք պաշարված ամրոցի, որն ունի շատ սուղ ռեսուրսները, և փոխանակ այդ սուղ ռեսուրսներն օգտագործենք պաշտպանությունն ուժեղացնելու վրա, կամ ներդնենք այնպիսի բիզնեսի մեջ, որը   մեզ օգուտ բերի, մենք դնում ենք պատերին գեղեցիկ նկարներ կախելու համար: Հետո որ թշնամին մտավ, էդ գեղեցիկ նկարները քեզ ոչինչ չեն տա: Մենք գնում ենք թանկարժեք ծառայողական մեքենա, որը ասենք մի 5 տարի հետո ասելու են, սպասարկման ժամկետն անցել է, նորը առնենք:

Կարող են ասել՝ 200 հազար դոլարը փող չի, ես էլ կասեմ՝ ո՞նց փող չի, եթե քո զինվորը վրանի տակ է քնում, 2 հազար դոլարն էլ է փող: Սա արդար չէ, ճիշտ չէ, երբ իմ երեխան վտանգի տակ է, ես գնում եմ, իմ մեքենայի ապակիները կամ լուսարձակներն եմ փոխում:

Այս պայմաններում բանակի մարտունակությունից եք խոսում: Ես այնքան ցավով եմ այս մասին ասում, քանի որ տեսնում եմ, որ հայոց բանակը, որի մասին 25 տարի գրքեր եմ գրել, դարձել է շատ թույլ»:
Փորձագետի ներկայացմամբ, Սուրեն Պապիկյանը համակարգին օտար է. «Դուք վստահ եք, որ համակարգն իրեն ընդունելո՞ւ է: Խուլ դիմադրություն է գնալու: Նախկինում էլ ԳՇ-ի և նախարարի միջև կային ինտրիգային հարաբերություններ և այս խնդիրը ցավոք,  դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման սկզբից է գալիս, երբ պաշտպանության նախարարին դարձրեց քաղաքացիական անձ: Ես դա սխալ եմ համարում: Քանի դեռ նախարարը գեներալ էր ու պարզապես քաղաքացիական հագուստով էր, մենք այս պրոբլեմը չէինք զգում: Բայց հետո եկավ Վիգեն Սարգսյանը և այդպես շարունակվեց: Հիմա իրենց գործին նվիրված գեներալները չեն կարող պրոբլեմ չունենալ նախարարի հետ: Զինվորականությունը կորպորատիվ փակ կաստա է, ամեն մարդու իր մեջ չի ընդունում: Հիմա ոնց ենք անելու»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում