Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Հարցեր Սոչիի շուրջ. Ֆրանսիայի դեսպանը կառավարությունում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Դեսպանի հետ քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերության տարբեր ասպեկտներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են եղել նաև արցախյան հարցն ու մասնավորապես ռեգիոնալ ապաշրջափակման հեռանկարը: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանի կառավարություն այցն ու փոխվարչապետ Գրիգորյանի հետ հանդիպումը առավել մեծ ուշադրություն է գրավում Սոչիում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության համատեքստում: Պուտինը նշեց, որ հաջորդ շաբաթ, այսինքն արդեն ընթացիկ շաբաթ, Մոսկվայում կհավաքվեն երեք երկրների փոխվարչապետները և մի քանի դետալ ճշգրտելուց հետո հայտարարություն կանեն հաղորդուղիների ապաշրջափակման մասին որոշման վերաբերյալ:

Բանն այն է, որ այդ աշխատանքում Հայաստանից ներգրավված փոխվարչապետը հենց Մհեր Գրիգորյանն է և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ըստ երևույթին այցելում է կառավարություն հասկանալու համար, թե ինչ է սպասվում Մոսկվայում, ինչ որոշումների մասին է խոսքը, կամ ինչ դետալներ են, որ պետք է ճշգրտվեն: Սա նշանակու՞մ է, որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ունի որոշակի տեղեկացվածության խնդիր, թե՞ Փարիզը պարզապես փորձում է ընդգծել իր ուշադրությունը պրոցեսի նկատմամբ, իսկ գուցե նույնիսկ փորձում Երևանի միջոցով փոխանցել ինչ-ինչ գաղափարներ այն դետալների առնչությամբ, որ քննարկվելու են Մոսկվայում:

Բոլոր դեպքերում, Սոչիի հանդիպումից հետո բավականին նկատելի է թուրք-իրանյան և իրան-ադրբեջանական հարաբերության բավականին արագ ջերմացում, բարձր մակարդակի հանդիպումներ, տնտեսական պայմանավորվածություններ և այլն: Տպավորություն է, որ Սոչիի հանդիպումը այնքան էլ գոհացուցիչ չէ Իրանի և Թուրքիայի համար, և գուցե նաև Ադրբեջանի, որը մի կողմից ստիպված է եղել չմերժել Պուտինին, մյուս կողմից բոլորովին դեմ չի լինի, եթե Թուրքիան և Իրանը կարողանան հասնել Սոչիի պայմանավորվածությունների այսպես ասած կասեցման: Ինչպես արդեն նկատել եմ նախորդ հրապարակումներում, Իրանի և Թուրքիայի համար անցանկալի է, եթե Ռուսաստանը արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորումը իրացնի ավելի շատ Մինսկի խմբի համանախագահների, քան իրենց հետ համակարգված կամ համադրված: Եթե Իրանն ու Թուրքիան կարող են սկսել Սոչին կասեցնելու գործընթացը, ապա թերևս կարևոր կլինի, որ Մինսկի խմբի մյուս համանախագահներն էլ անեն հակառակը: Իհարկե հասկանալի է, որ նրանք Ռուսաստանի համար չեն «փրկի» ոչ մի Սոչի: Առավել ևս, որ Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան Եվրոպային ցույց են տալիս ռուսական գազի այլընտրանքի ուղղությամբ շարժ՝ Իրանի միջոցով թուրքմենական գազի սվոփ արտահանում Ադրբեջան, ինչն էլ կարող է տեսականում դիտարկվել դեպի Եվրոպա գազամուղի ապրանք: Ինչ կանի այդտեղ Ռուսաստանը՝ կանի՞ ավելի լավ առաջարկ Արևմուտքին՝ քաղաքական համակեցության իմաստով, թե՞ կփորձի Եվրոպայից ավելի գրավիչ լինել Իրանի և Թուրքիայի համար: Հարցերը Սոչիի շուրջ իսկապես շատ են, իսկ պատասխաններ՝ առայժմ գրեթե չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում