Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Մեր հաջորդ քայլը ՄԻԵԴ դիմելն է. Այդ գործերը շատ արագացված կգնան միջազգային դատարան. Սեդա Սաֆարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

Նոյեմբերի 26-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դատարանը մերժեց նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշումն իր համար բոլորովին անակնկալ չէր. «Ես կարծում եմ, որ անգամ բողոքարկելու ժամանակ մենք դա պետք է նկատի ունենայինք և երևի առաջին ատյանի դատարանից միանգամից դիմեինք համապատասխան միջազգային կառույցներին: Բայց էլի պահպանվել էր մեր հավատը որոշ մարդկանց նկատմամբ: Ես մտածել եմ, որ ամեն դեպքում դատարանի երեք հոգանոց կազմից գոնե 1-2-ը կարող են տարբեր մտածել, բայց կրկին  խաբվել են տուժողները: Այն ժամանակ անիմաստ բողոքարկում է եղել, որովհետև ես անգամ այն կարծիքին եմ, որ ինչպես 2008-ին բոլորն իմացել են՝ ինչ են անելու, հիմա էլ ՍԴ-ն, վճռաբեկ դատարանը, առաջին ատյանի դատարանը, բոլորն էլ իմացել են, որ այդ գործին այդ ընթացքով պետք է լուծում տան, այսպիսի որոշում պետք է կայացնեն, և նախկինում իրենց հովանավորած անձին հիմա էլ  կշարունակեն հովանավորել»,-ասաց նա:

Սեդա Սաֆարյանը նկատեց, որ այստեղ իրավունքի ոչ մի խնդիր չկա, որովհետև որևէ երկրում չի կարող մեղադրական եզրակացության մեջ այդքան բազմադրվագ հանցագործությունների մասին խոսք լինել, և վերջում որոշեն, որ քրեական հետապնդումը դադարեցվում է:

«Դատախազությունը դեռ շարունակում է պնդել, որ ինքը կողմ է, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հանցակազմը որևէ խոցելի մաս չի ունեցել: Բայց ես կարծում եմ, որ մեղադրանքի հիմքում ոչ միայն 300.1-ը պետք է դրվեր, այլ նաև 223 հոդվածի հետ համակցմամբ պետք է դրվեր, որովհետև բոլոր հանցավոր դրսևորումները, ի սկզբանե, խոսում են այն մասին, որ վերևից մինչև ներքև կազմավորված հանցավոր կայուն խմբավորում է եղել և այդ խմբավորումը իր առջև դրված խնդիրը լուծել է՝ լինի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություն, թե ինչ գործողություններ:

Ամեն դեպքում, այն, ինչ վերաքննիչ դատարանն արել է,  տուժողների համար սպասելի էր, պատահական չէ, որ մենք գտնում ենք, որ այո, ՀՀ-ում կան գործեր, որոնք չափանիշն են Հայաստանի արդարադատությունը չափելու: Դա ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ չէ մեծամասշտաբ գործ քննելու, Հայաստանում օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը չի գործում, ինչպես մինչև հիմա չի գործել: Մենք հասկացանք, որ տուժողները պաշտպանության արդյունավետ միջոց չունեն ու մենք հիմա այլևս սպասելու ոչ մի ժամանակ չունենք»,-ընդգծեց Սաֆարյանը:

Նա հայտարարեց, որ իրենց  հաջորդ քայլը ՄԻԵԴ դիմելն է. «Այդ գործերը շատ արագացված կգնան, որովհետև այդ գործերի վրա աշխատել ենք, դրանք ավարտական փուլում են:  Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրվա մեջ անգամ առաջին գործերը կգնան:

Տուժողների իրավահաջորդները նույնպես գիտեին, որ Հայաստանում պատրաստ չեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հանցավոր արարքները, որոնք տեղ են գտել մեղադրական եզրակացության մեջ, որոնք իրենց ծավալով շատ մեծ են, և որոնք ակնառու խոսում են արարքի հանցավորությունների մասին, արժանացան դատական համակարգի պաշտպանությանը»,-ասաց նա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում