Tuesday, 16 08 2022
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
Որպես անմիջական կողմ պետք է հանդես գա հենց Ստեփանակերտը
Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստին. «Հրապարակ»
Կուսակցություններին աուդիտ կանեն. «Ժողովուրդ»
Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
Հայաստանում սգո օր կհայտարարվի
Հայաստանի նկատմամբ հիբրդիային պատերազմի գործիքներից մեկն է կիրառվում. «Սուրմալու»-ի պայթունը՝ ներքաղաքական աժիոտաժի առիթ
Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Ռիսկեր կան, որ մոտ ապագայում մեր պետական պարտքը կավելանա
Հրդեհ՝ Փոքր Մասրիկ գյուղում
Մահացած քաղաքացիների թիվը հասավ 16-ի
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. FIP
Ողբերգական պայթյունն ու Հայաստանի տեղեկատվական սպառնալիքները
Ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին
«Սուրմալու»-ի զոհերի թիվը հասավ 15-ի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լուկաշենկոն ցավակցական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին
Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
30 ժամից ավել է փրկարարներն ու կամավորները աշխատում են
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր
«Կառավարության տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական համակարգի ռեֆորմի» նախագիծը խիստ ակտուալ է
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի. Զոհերի թիվը հասավ 8-ի
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են.ԱԻՆ
ԱԻՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել 23:00-ի դրությամբ
23:00
Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են F16-երի ձեռք բերման բանակցությունները
Ճանապարհային ոստիկանության մեկշաբաթյա ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է․ Հայկ Կոստանյան

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը:

Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը:

ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: ՀՀ ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ համաձայն «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին» ժամանակավոր կանոնակարգի՝ Նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով:

Թեկնածուի առաջադրումից հետո Ալեն Սիմոնյանը քվեարկության է դրել Նախագահի ընտրության հարցը: Արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը՝ հետագա աշխատանքում մաղթելով հաջողություն:

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ ծավալուն ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային եւ ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝ նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաեւ համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:

Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու եւ մի շարք այլ առաջարկներով:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում են եղել նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման եւ ներդաշնակեցման ուղղությամբ մշակված «Խաղաղապահ գործունեության եւ խաղաղապահ ուժերի մասին» եւ «Տեղեկատվական անվտանգության մասին» մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաեւ մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման աշխատանքների ընթացքի եւ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում