Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական օրակարգի վերքաղաքական և ամենաքաղաքական խնդիր

Քաղաքական թեժ օրակարգը ստվերում թողեց Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական ամենամյա հեռուստամարաթոնն ու դրան հաջորդած՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել է կառույցի մեկամյա աշխատանքը, նաև պատերազմի օրերին հանգանակած ավելի քան 100 միլիոն դոլարի ծախսի հաշվետվությունը: Ինչպես արդեն հայտնի է, հեռուստամարաթոնը հանգանակել է մոտ 12 միլիոն դոլար, որը մոտ է այսպես ասած տարիների «միջինացված» ստանդարտին: Ընդ որում, դրա մի մասը հավաքագրում է, մյուս մասը՝ խոստում:

Հերթական հանգանակության կառուցվածքը մի կողմից ունի ուսումնասիրության կարիք, մանրամասն վերլուծության, տենդենցները և տրամադրությունները հասկանալու կարիք, մյուս կողմից սակայն արդեն վաղուց պարզ է, որ Հայաստան համահայկական հիմնադրամը որպես իր անվանմանն ու այսպես ասած գաղափարական առաքելությանը համահունչ կառույց այդպես էլ չի կայացել և ըստ էության վերածվել է հերթական մի մեխանիզմի, մինչդեռ պետք է լիներ առանցքայիններից մեկը, եթե ոչ հենց առանցքայինը:

Առանցքայինը ոչ իհարկե ֆինանսատնտեսական հավաքագրումների իմաստով: Հայաստան համահայկական հիմնադրամը առանցքային պետք է լիներ նախ արժեքաղափարային համատեքստում, դառնալով հայկական պետականության գաղափարի համահայկական «տրանսլյատորը», դառնալով այն հարթակը, որը մի կողմից ռազմավարական, մյուս կողմից ամենօրյա ընթացիկ աշխատանքային հայեցակարգերով առարկայորեն, ճառերից և կենացներից վեր՝ աշխատանքային մակարդակում կկապիտալիզացներ հայկական պետականության գաղափարը հայկական սփյուռքի բազմաշետ և միմյանցից զգալիորեն տարբերվող համայնքներում:

Դժբախտաբար, դա տեղի չի ունեցել և անցնող ավելի քան երեք տասնամյակի գերակշռող ժամանակահատվածում հիմնադրամը ենթակա է եղել թե հայաստանյան, թե սփյուռքյան բաժանարար գծերին և տեղային, կուսակցական, խմբային շահերին: Դրա հետևանքը եղել է այն, որ հիմնադրամը համահայկական ահռելի ներուժի վկայություն լինելու փոխարեն, մեծ հաշվով դարձել է վկան հակառակի՝ թե ինչպես է ահռելի մասով այդ ներուժը ոչ միայն զուտ հանգանակության, այլ ընդհանրապես բազմաշերտ ու բազմաբնույթ կապիտալիզացիայի տեսանկյունից մնում հայկական պետականության ուղեծրից դուրս: Այս առնչությամբ, Հայաստան համահայկական հիմնադրամը մի կողմից վերքաղաքական, մյուս կողմից առավել խորքային քաղաքական խնդիրներից է հայկական օրակարգում, որ պահանջում է էական վերափոխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում