Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համար Հայաստանը պետք է գործնական քայլեր անի ու չբավարարվի միայն նրանով, որ իր դիրքն ավելի հարմար է, քան Ադրբեջանինը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ եղել են եղբայրական և շարունակելու են բանակցել այդ երկրի հետ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման համար։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ։
Ռուստամ Ղասեմին մասնավորապես ասել է. «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման համաձայնագիրը, որը մեծ օգուտներ կբերի երկու երկրներին, նաև երկու երկրների միջև թռիչքների վերսկսումը և ծովային համագործակցությունը կլինի քննարկման այլ թեմաներից»։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Իրանը դեպի Սև ծով ընթացող հյուսիս-հարավ նախագծի շուրջ բանակցում է Ադրբեջանի հետ: Աշխարհագրությունից տարրական գիտելիքներ ունեցողը, շատ լավ կպատկերացնի, որ Ադրբեջանից Սև ծով գնալու համար, պիտի Վրաստանի տարածքը արևելքից արևմուտ կտրել և հաստատ խիստ ծախսատար կլինի նման նախագիծը, երբ կարելի է այն անցկացնել Հայաստանի տարածքով և Վրաստանով հասնել Սև ծով:

Իրանահայ քաղաքական մեկնաբան, Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ Իրանի համար բնականաբար այլընտրանքային հնարավորությունները միշտ կարևոր են և այդ պատճառով Իրանը բազմակողմ հետաքրքրություններ է ցուցաբերում։ Նայում է թե՛ դեպի Ադրբեջան և թե՛ նաև դեպի Հայաստանին, ինչու ոչ՝ նաև Թուրքիա․«Ես չեմ կարծում, որ այս հայտարարությունից միանգամից պետք է վատ բաներ եզրակացնել ու մտածել, թե այստեղ որ հակահայկական բնույթ կա։ Մենք օրեր առաջ նախագահ Ռեյիսիի ելույթը լսեցինք, որտեղ նա Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների ներկայությամբ խոսեց այն մասին, որ տարածաշրջանային կայունությունը  ատ կարևոր է Թեհրանի համար և որ տարածաշրջանում օտարերկրյա ուժեր չպետք է լինեն, ինչպես նաև բացառեց սահմանային փոփոխությունները։ Խոսվեց նաև Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման  մասին ու նշեց, որ աջակցում են ընդունված հայտարարությանը»։

Ըստ Քեշիշյանի՝ մտահոգվելու փոխարեն Հայաստանի համար նախընտրելի է կոնկրետ քայլերի գնալ ու հույս  չփայփայել, որ եթե աշխարհագրորեն իր դիրքերն ավելի  նպաստավոր են, ուրեմն հենց այդ հատվածից էլ կօգտվեն այլ պետություններ․«Հայաստանն ինքը պարտավոր է դիմել քայլերի ու ձեռքերը ծալած չնստել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին, արդյոք այս հարցում թերանում է մեր դիվանագիտությունը, Մովսես Քեշիշյանը պատասխանեց․«Ես կարծում եմ, որ հարցը զուտ դիվանագիտության մեջ չէ։ Անհրաժեշտ են գործնական քայլեր։ Եթե դու դանդաղկոտ ես, մյուսները կարող են այդ առիթից օգտվել ու տեղ հասցնել իրենցը։ Հիմա մենք նկատում ենք, որ Ադրբեջանը  որոշակի քայլերի է գնում, թեպետ մի քանի օր առաջ էլ հակաիրանական քայլերի գնաց, Իրանն էլ գնաց։ Բոլորս հիշում ենք ծագած հակասությունները, նույնիսկ բանը հասավ սահմանին զինվորական ներկայությանը»։

Այժմ, Մովսես Քեշիշյանի խոսքերով, նկատելի է Իրան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի փոփոխություններ․«Բայց ես չեմ կարծում, որ խոսքերով ամեն ինչ ավարտված  է։ Իրանի համար Հայաստանի կայունությունը, Հայաստանի սահմանների պաշտպանվածությունը կարևոր է։ Իրանը հայտարարել է,  որ ներդրումներ կանի հյուսիս-հարավ  ճանապարհների հարցում, նաև կարևոր է՝  Տաթև-Կապան ճանապարհի անվտանգ շահագործումը»։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանքի շուրջ Ալիևի ու Էրդողանի շարունակական պնդումներին, մեր զրուցակցի խոսքերով՝ նման միջանցքն Իրանի համար անընդունելի է, այն դեմ է Իրանի ազգային շահերին. «Եթե միանում է  այսպես կոչված թուրքական աշխարհը, ապա մեծ վնաս է  հասցվում Իրանին։ Եվ ոչ միայն տնտեսապես է Թեհրանին դուրս թողնում, այլ նաև փոքրանում է նրա քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակությունը, ինչն իրանական կողմը չի կարող ընդունել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում