Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Չի բացառվում, որ Բրյուսելի հանդիպմանը բարձրացվի խաղաղապահ ուժերի կազմը փոխելու հարցը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Սոչիում տեղի ունեցած հանդիպումը և ստորագրած հայտարարությունը։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՀայաստանԱդրբեջան սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում ստորագրված հայտարարությունը և որքանով է այն բխում հայկական կողմի շահերից։

Հայտարարությունն, ընդհանուր առմամբ, ուրվագծում է համատեղ անելիքների վերաբերյալ կողմերի պայմանավորվածությունները, սակայն առարկայական մանրամասներ չի պարունակում: Միակ բանը, որ անսովոր է, դա սահմանազատման ու սահմանագծման միջպետական երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին երրորդ կողմի՝ Ռուսաստանի, խորհրդատվական մասնակցությունն է, որը կարող է վճռորոշ դեր խաղալ վիճելի դեպքերի հանգուցալուծման ժամանակ: Թե որքանով այս հայտարարությունը կծառայի ՀՀ շահերին պարզ կդառնա վերոհիշյալ հանձնաժողովի կողմից ձեռնարկվելիք քայլերից ու ընդունվող որոշումներից: Ամեն դեպքում ԱՀ, ՀՀ և ՌԴ ղեկավարները լավատեսական տրամադրություն էին ճառագում համատեղ ասուլիսի ժամանակ:

Պարոն Մելիքյան, որքանո՞վ այս պայմանավորվածությունները կարող են իրագործվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվել է։

Չեմ կարծում, որ հանձնաժողովի աշխատանքները հեշտ ու արագ կընթանան՝ օգտվելով Հայաստանի գործող իշխանությունների ներքին ու արտաքին հեղհեղուկ դիրքից, Ադրբեջանը կձգտի ստանալ իր համար առավելագույն արդյունքն՝ այդ թվում ինչպես նոր տարածքների հանդեպ իր վերահսկողության օրինականացումն, այնպես էլ հաղորդակցության ուղիների նկատմամբ իր համար նախընտրելի ռեժիմների հաստատումը: Դժվարանում եմ ասել, թե հայ բանակցողներն ադրբեջանական նկրտումներին ինչ կերպ կկարողանան հակազդել:

Ըստ էության՝ Մոսկվան ամեն ինչ արեց, որ Բրյուսելի հանդիպումից առաջ տեղի ունենա նախ Սոչիի հանդիպումը։ Այս առումով, ի՞նչ կարող է ակնկալել հայկական կողմը Բրյուսելի հանդիպումից։ Հնարավոր է՝ այն օրակարգից ընդհանրապես դուրս գա՞։

Դժվար թե բրյուսելյան հանդիպումը չեղարկվի: Արևմտյան մեր գործընկերների կողմից այն կարող է օգտագործվել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների օրակարգը թարմացնելու և Արցախի ապագա կարգավիճակի ճշգրտման անհրաժեշտությունը շեշտելու համար: Չի բացառվում, որ այնտեղ բարձրացվի նաև խաղաղապահ ուժերի կազմը փոխելու հարցը: Նախկինում մերժվում էր համանախագահ պետություններից որևէ մեկի զինուժն Արցախում տեղակայելու և դրան խաղաղապահ զորախմբի մանդատ տալու հնարավորությունը: Գուցե քննարկվեն նաև մարդասիրական բնույթի հարցեր:

Մինչև տարեվերջ կստեղծվի սահմանազատման և սահմանագծման հարցերով եռակողմ հանձնաժողով: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը սահմանազատման այս գործընթացից։ Վտանգներ տեսնում եք արդյոք։

Ամենայն հավանականությամբ արդեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում այդ հանձնաժողովը կձևավորվի ու հայտնի կդառնա դրա կազմը: Բայց իր բուն աշխատանքին հանձնաժողովը կանցնի, թերևս, միայն հաջորդ տարի: Սահմանազատման գործընթացի հիմնական վտանգն Ադրբեջանի ծավալապաշտական ախորժակներն են, որոնք հիմնվում են նաև հայ ռազմագերի-պատանդների ճակատագիրը սեփական պահանջներն առաջ մղելու համար՝ որպես մեր դեմ կիրառվող շանտաժի միջոց օգտագործելու հնարավորության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում