Առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտ գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իրականում «օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամի մուտացման աստիճանը բավական մեծ է։ Ցավոք, 50 մուտացիա է կրում վիրուսը, և այժմ ուսումնասիրում են՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, ուրիշ ինչ առանձնահատկություն ունի այն։ Այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կունենանք և մինչև օրվա վերջ նոր սահմանափակումների կազմը կունենանք ՀՀ եկող այն անձանց նկատմամբ, որտեղ նոր շտամը տարածվել է»,–ասաց նախարարը։