Wednesday, 26 01 2022
19:00
Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
Կփորձենք երկու ճակատով էլ հաջողությունների հասնել. «Արարատի» գլխավոր մարզիչ
18:12
«Ռոմայի» ֆուտբոլիստների անակնկալը Ժոզե Մոուրինյոյի ծննդյան առթիվ
16:43
Թոմաս Բախն ու Չինաստանի նախագահը հանդիպել են
13:52
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի են
Մխիթարյանը կհեռանա․ Որոշում կայացնելու ժամանակը․․․
16:10
Ժոզե Մոուրինյոյի գնահատականը Հենրիխ Մխիթարյանին
Աննախադեպ 10 օր Հայաստանի ազգային հավաքականի համար
Երևանի «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի հետ
12:32
Պեկինի Օլիմպիական խաղերի ավանն ընդունել է առաջին հյուրերին
18:31
Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել բնակչության հետ
16:31
Հայտնի են հրաձգության Հայաստանի չեմպիոնները
Ամենաթանկ ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում»
Դեպի հանգիստ երկիր․ Ինչու Արոնյանը չի խոսում Սերժ Սարգսյանի վատ նախագահ լինելու մասին
18:45
Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն
NBA-ից` Հայաստան. Ադրբեջանի դեմ պատմական դիմակայությանն ընդառաջ
11:45
Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը
16:40
Հենրիխ Մխիթարյանի գործակալը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Արմեն Մելիքբեկյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են ազգային մարզադաշտի կառուցման հարցը
Մխիթարյանի տրանսֆերների 113 միլիոն եվրոն․ Ուշագրավ փաստեր հայ ֆուտբոլիստի մասին
12:59
Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-ից 4-ը
NBA-ում աշխատած մասնագետը՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Վիկ Դարչինյան. Չալոյանը իրականում հաղթել էր ռուս մրցակցին, բայց…
16:40
Պեկինի ձմեռային ՕԽ-ի բացումը նման չի լինի ամառայինի բացմանը
14:51
Covid-19-ի դրական թեստի պատճառով Զավեն Անդրիասյանը դուրս է մնացել պայքարից
13:10
Խայտառակ որոշում․ Սիմոն Մարիտոսյանն չի դառնա Օլիմպիական չեմպիոն
Վահան Բիչախչյանի տպավորիչ գոլը
Պաշտոնական․ Կամո Հովհաննիսյանը նոր ակումբ ունի
16:48
Մխիթարյանը 100-րդ հոբելյանական հանդիպումը կանցկացնի «Ռոմայի» կազմում

Մխիթարյանը ճիշտ էր․ Մոուրինյոն ընդունեց մեղքը և․․․

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլային փոխանցման հեղինակ էապես նպաստելով իր թիմի հաղթանակին։ Իտալիայի առաջնության 14-րդ տուրում երեկ «Ռոման» հյուրընկալել էր «Տորինոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Աբրահամը` Հայաստանի հավաքականի ավագի փոխանցումից հետո: Whoscored պարբերականի վարկածով այս խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մխիթարյանը։ Նա ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8․0։ Երկրորդը Աբրահաման է, 7․5 գնահատականով։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել նաև նախորդ՝ 13-րդ տուրի Ջենոայի դեմ արտագնա մրցավեճում։ Այս հանդիպումից հետո Մոուրինյոն գովանաբել էր Մխիթարյանին նշելով, որ հայ ֆուտբոլիստը հիանալի խաղ է ցուցադրել։ Երկրորդ խաղում անընդմեջ Մոուրինյոն՝ Մխիթարյանին օգտագործեց ենթահարձակվողի դիրքում։

Երկրորդ խաղում անընդմեջ «Ռոման» հաղթանակ տարավ, իսկ Մխիթարյանը իսկապես աչքի ընկավ փայլուն խաղով։ Օրեր առաջ «Матч ТВ» -ն տեղեկություն էր տարածել, որ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր հայկական ծագում ունեցող Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Մամուլում խոսվում էր նաև, որ Հայատանի հավաքականի ավագը կարող այս ձմռանը առանց ֆինանսական փոխհատուցման կարող է հեռանալ հռոմի թիմից Ժոզե Մոուրինյոյի հետ ծագած հերթական կոնֆլիկտի պատճառով: Մասնավորապես Մխիթարյանի և «Ռոմայի» միջև պայմանագիր կա, համաձայն որի` Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման։ Այդ մասին հայտնի է դարձել իտալական աղբյուրներից և ֆուտբոլիստի շրջապատից: Մխիթարյանը Գալիցկու հետ զրույցում քաղաքավարի կերպով մերժել է, նա, ընտանեկան պատճառներից ելնելով, մտադիր է մնալ Եվրոպայում։ Մխիթարյանի որդին փոքր է և ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել այլ քաղաք:Այլ աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ «Զենիթը» նույնպես հետաքրքրված է Մխիթարյանին ձեռք բերելու հարցում, սակայն վերջինս նրանց նույնպես մերժել է: Իսկ ահա Մոսկվայի «Սպարտակը» չի դիտարկում ֆուտբոլիստի թեկնածությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի համար։ Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ Մխիթարյանի «Ռոմայից» ժամանակից շուտ հեռանալու մասին ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը։ Այն, որ Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ծագել էր հերթական կոնֆլիկտը պարզ դարձավ պորտուգալացի մասնագետի հայտարարությունից և քայելերից հետո։ Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի նորվեգական «Գլիմտի» պատասխան խաղից հետո Մոուրինյոն ասել էր, որ դժգոհ է Մխիթարյանի խաղից։ Դրանից հետո, Ա սերիայի 12-րդ տուրի «Վենեցիայի» դեմ խաղում էլ հայ կիսապաշտպանը խաղաժամանակ չէր ստացել մնալով պահեստայինների նստարանին։

Տարաձայնության հիմնական պատճառ նշվում էր այն, որ Մխիթարյանը դժգոհ է թիմիում իր կարգավիճակից։ Ավելի ստույգ, Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում էր պաշտպանական դիրքերում։ «Վենեցիայի» դեմ մրցավեճից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Վերջին երկու հանդիպումներում Մխիթարյանը խաղալով իր համար հոգեհարազատ դիրքում առաջ մղեց թիմին։ Հիշեցնենք, որ մինչև 13-րդ տուրը «Ռոման» բավական թույլ ֆուտբոլ էր ցուցադրում, թե Ա սերիայում և թե Իտալիայի առաջնությունում։ Չի բացառվում, որ ճգնաժամային իրավիճակում Մխիթարյանն ու Մոուրինյոն հերթական խոսակցությունն են ունեցել։ Դրական զարգացումները վկայում են դրա մասին։ Վերլուծելով իրավիճակը պարզ է դառնում, որ Մխիթարյանն այնուամենայնիվ ճիշտ էր։ Պորտուգալացի մարզիչը կտրուկ քայլերից հետո վերանայեց որոշումը Մխիթարյանին վստահելով ենթահարձակվողի դիրքը։ Արդյունքում իտալական ակումբը 2 խաղում վաստակեց 6 միավոր՝ շարունակելով մնալ մրցանակային տեղերի հավակնորդների շարքում։

14-րդ տուրից հետո «Ռոման» 25 միավորով 5-րդն է և ընդամենը 3 միավորով է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Ատլանտային»։ Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Նապոլին», որն ունի 35 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» վաստակել է 32 միավոր, իսկ «Ինտերը» 3-րդն է 31 միավորով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում