Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով խաղաղապահների վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող անձնակազմը», – նշված է հաղորդագրության մեջ։