Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Չի բացառվում՝ վառելիքի ներկրումն Իրանից նվազի և շուկայում առաջացող պակասը դարձյալ հավասարակշռվի Ռուսաստանից ներկրումով

Հեղուկ և սեղմված գազի գները Հայաստանում շարունակում են աճել։ Միայն վերջին 1 ամսում հեղուկ գազի գինը Հայաստանում թանկացել է 20 դրամով։ Շատ փորձագետների կարծիքով, սակայն, նոր թանկացումները դեռ առջևում են։ Էներգետիկ անվտանգության ինստիտուտն արդեն հաստատել է, որ Իրանից Հայաստան ներկրվող հեղուկ վառելիքի ծավալը կտրուկ նվազել է։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ նմանօրինակ գնաճային և պակասորդի ռիսկեր կան ոչ միայն վառելիքի պարագայում, նաև այլ տնտեսական ապրանքների։ Դրա պատճառներից մեկը, ըստ նրա, այն է, որ Իրանից մատակարարումը ինքնին թանկ է, իսկ նոր այլընտրանքային ճանապարհը, լինելով նախորդ Գորիս-Կապանից ավելի աննպաստավոր, ավելի շատ ծախս է պահանջում, ինչը ազդելու է ապրանքների ինքնարժեքի վրա և չի բացառվում, որ ներկրման կտրուկ նվազում նկատվի՝ դառնալով ավելի մեծ գնաճի պատճառ, մանավանդ՝ եթե հաշվի առնենք ձմեռային սեզոնը, սպասվող անցանելիության ու փոխադրումների խնդիրները։ «Չի բացառվում, ցավոք, որ ներկրումն Իրանից ավելի կնվազի և շուկայում առաջացող պակասուրդը դարձյալ հավասարակշռվի Ռուսաստանից ներկրումով»,-նշեց Քթոյանը։

Դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ Ռուսաստանը նպատակ ունի սահմանափկել վառելիքի և նավթամթերքի արտահանումը՝ հաշվի առնելով ներքին շուկայի գնաճը զսպելու նպատակով, այդ դեպքում ինչ պետք է անենք, Քթոյանը պատասխանեց, որ դեռևս չի սպասվում Ռուսաստանից այդպիսի գործիքների կիրառումը, թեև մի անգամ արդեն նման որոշում կայացրել է։ Դա նաև կապված է արտաքին շուկայից, բայց մյուս կողմից՝ նա այդքան հեշտ չի կարող դնել ու փակել, կողմերը բնականաբար կփորձեն այյլ տիպի համաձայնությունների գալ, ինչպես որ անում են հաճախ։ Իհարկե, այս համատեքստում հնարավոր է նաև պակասուրդի և գնաճի խնդիր առաջանա նաև այս խոչընդոտներով պայմանավորված։ Այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի թանկացումների հավանականությունը մեծ է, բայց դժվար է ասել, որ դրանք կտրուկ բնույթ կկրեն, իսկ եթե լինեն լուրջ ու մտահոգիչ խնդիրներ ու իրավիճակ, դա կկրի կարճաժամկետ,գուցե՝ սեզոնային բնույթ՝ կապված լոգիստիկ բարդություններով։ «Բանն այն է, որ Ռուսաստանից այլ ապրանքերի, օրինակ՝շինանյութի ներկրման հարցերում ևս խնդիրներ են առաջացել արդեն տևական ժամանակ։ Դրա պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի համար նոր մեծ շուկաներ կա դեպի Արաբական աշխարհ, ինչի հետևանքով հայկականը հայտնվել է ածանցյալ դիրքում։ Որոշակի ապրանքների պակասուրդ առաջացել է և կառաջանա պակասորդ»,-կարծում է տնտեսագետը։

Քթոյանը նաև անդրադարձավ այդքան չարչրկված տնտեսվարողների կողմից ներքին մրցակցային անբարեխղճության, մոնոպոլիայի, գերշահույթի առաջացման հավանականությանը և ևս մեկ անգամ հաստատեց, որ դա քիչ հավանական է։ Նա իր կարծիքը հիմնավորում է հանգամանքով, որ այսքան լոգիստիկ, ճանապարհային, դրան գումարած՝ Ռուսաստանի արտահանման ծավալների կրճատման խնդիրներին զուգահեռ իրենք ինչ-ինչ մութ պայմանավորվածություններով ստեղծեն արհեստական գնաճ կամ այլ խնդիրներ։ Դա արդեն կվնասի իրենց բիզնեսին, ինչը անիրատեսական ՝ ըստ տնտեսագետի, և բացի այդ՝ վերջին տարիներին շուկան գնում է ազատականացման,մրցակցային պայմանները գրեթե հավասար են և առողջ մթնոորտ է բավականին։ «Այդպիսի չարաշահումների համար նպաստավոր պայմաններ այլևս չկան»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում