Friday, 19 07 2024
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն
Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը
00:30
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար
Վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթերը
Հունաստանում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ»-ն ու Գյումու «չոր նավահանգստի» նախագիծը
Կործանված «Յակ-52» ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախի քաղէլիտան պետք է Շահրամանյանին թիկո՞ւնք կանգնի. նրան ի՞նչ է սպառնում
Հանրաքվեի առաջարկը պետք է ամրագրել ստորագրահավաքով. սա պոլիտիկա չէ, այլ ակտ՝ հանուն մեզ
Ալիևի «շնորհակալությունը»՝ Մոսկվային. գեներալ Վոլկովից մաքրում են հանցանքի հետքերը
Հարբած «ռազբորկա»՝ Ձորաղբյուրում, հարվածել են նաև ոստիկաններին. 6 անձ ձերբակալվել է
Թափառող շները հարձակվել են դալարիկցի տղամարդու վրա, նա էլ ապօրինի զենքով կրակոցներ է արձակել
Հարավային Կովկասը՝ ռուսական կայսերականության հիմքում ընկած երեք կետերից մեկը
ՌԴ-ն և Չինաստանը ընդարձակում են Արևմուտքի հետ հակամարտությունը դեպի Խաղաղ օվկիանոս
Նախագահ Խաչատուրյանը պետական բարձր պարգևներ է շնորհել հայագետների
Տաքսու վարորդը Երևանի բնակչուհուն ստիպել է պոռնկությամբ զբաղվել, օրական ստացել է 200 հազ. դրամ
«17,3 միլիոն ֆունտով Լոնդոնում դեսպանատուն ենք գնել». Փաշինյանը այցելել է ՀՀ դեսպանության շենք
Փակ հանդիպման բաց ուղերձը
Անկախ ռուսական արգելքի դրդապատճառից՝ գյուղմթերքը պետք է պատշաճ ստուգում անցնի
Բաքուն ցանկացել է փոխել բանակցության ձևաչափը. անկախ ամեն ինչից՝ պետք է բանակցել
21:40
ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն
Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման
21:10
Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը
Իսկ Գերմանիայի կանցլերն ունի՞ հայ ժողովրդի առաջ կոնկրետ լինելու համարձակություն
Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով
Մակրոն-Փաշինյան հանդիպումը ուներ բավականին սառը կամ լարված «նյարդ». Հակոբ Բադալյան
Հանրային քննարկման է դրվել Երևանի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
20:20
Ուկրաինան ու ՄԹ-ն ռազմարդյունաբերական աջակցության պայմանագիր են կնքել
Սևանում ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ՝ քաղաքացիները. Դանիել Իոաննիսյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իշխանությունն անցողիկ է, Հայաստանն է մնայուն. պատասխանատվություն հիմնադրամի նկատմամբ

Նախօրեին Հայաստանի նախագահական նստավայրում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը։ Պատերազմից հետո սա հիմնադրամի ղեկավար մարմնի առաջին նիստն էր, և վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամի դեմ արհեստականորեն գեներացվող լարվածության շունչը զգալի էր խորհրդի նիստի ընթացքում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի անկախության գոյության ողջ շրջանում համահայկական հանգանակության միջոցով փորձել է լուծել հիմնականում Արցախի, նաև Հայաստանի համար տարբեր նշանակության խնդիրներ։ Տարիների ընթացքում Հայաստան հահամահայկականին հաջողվել է իրականացրել է ռազմավարական նշանակության մի շարք նախագծեր: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ գնահատականները, անշուշտ, տարբեր են, տարբեր են նաև մոտեցումները, թե արդյո՞ք Հայաստանի իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ունեցած վերաբերմունքը կամ անվստահությունը պետք է տարածել նաև «Հայաստան» հիմնադրամի վրա:

Ակնառու է, որ հեղափոխությունից առաջ՝ շուրջ քառորդ դար «Հայաստան» հիմնադրամը շոշափելիորեն հեռացել էր համահայկականության գաղափարից, այդ առումով ունենալով ոչ թե էվոլյուցիա, այլ ռեգրես, հիմնադրամը ոչ թե մեծացրել էր հանգանակությունների ընդգրկումը, այլ հասել մի կետի, երբ համահայկական հանգանակության զգալի մասը կազմում էր ընդամենը խոշոր նվիրատուների մասնաբաժինը: Այս ամենը, անկասկած, պայմանավորված էր խնդիրների մի ամբողջ համալիրով, որի լուծման ճանապարհին առաջ գնալու համար առանցքային հարցը թերևս դա է՝ նույնացնե՞լ հիմնադրամը Հայաստանի իշխանության հետ, տարածե՞լ Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունքը կամ մոտեցումը Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ, թե՞ ոչ:

Երբ Հայաստանի անարդյունավետ կառավարումով աչքի ընկնող տնտեսա-քաղաքական «էլիտան» գլխավորում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, երբ համահայկական հանգանակությունները հաճախ գործածվում էին պարզապես իշխանության քարոզի համար, ապա անկասկած ոչ միայն գայթակղությունն էր մեծանում հիմնադրամը իշխանության հետ նույնականացնելու և համապատասխան վերաբերմունք ունենալու, այլ նաև, այսպես ասած, արդարացի հիմքերը:

Մյուս կողմից սակայն, վերջին հաշվով այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հայությունը պետք է երես թեքեր Հայաստանից՝ պետություն, պետականություն Հայաստանից, որովհետև նույն «էլիտան» առավել ուղիղ և անմիջական՝ հեղափոխությունից առաջ շուրջ 25 տարի կառավարում էր Հայաստանը: Հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը պատասխանատվություն է ստանձնել հիմնադրամի համար։ Սիրենք մենք այդ իշխանությանը կամ ոչ, այդ իշխանությունը կա, այդ իշխանությունը շարունակում է ներկայացնել մեր ժողովրդի մեծամասնության տրամադրությունները։ Հայաստանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամենևին տարբեր բաներ չեն: Հիմնադրամը Հայաստանի, հայկական պետականության մի մասն է, և հետևաբար հայությունը որքան պատասխանատվություն պետք է ունենա պետության հանդեպ, նույնպես պատասխանատվությամբ էլ թերևս պետք է վերաբերի հիմնադրամին, անկախ իշխանությունից:

Ի վերջո իշխանությունն անցողիկ է, Հայաստանն է մնայուն, հայկական պետականությունը, ըստ այդմ դրան ուղղված գործողությունները: Բայց այստեղ էլ թերևս հանգում ենք հիմնարար մեկ այլ, առավել կարևոր խնդրի՝ իսկ հայությունը պատասխանատվություն զգո՞ւմ է, ունի՞ այդպիսի ցանկություն Հայաստան պետության հանդեպ, թե՞ կա միայն հուզական, զգայական վերաբերմունք: Ահա այդ հարցն է, որի պատասխանը խոշոր հաշվով բացակայում է արդեն 30 տարի, անկախ պետականության վերականգնումից ի վեր, երբ ձևակերպված չէ առ այսօր, թե ինչ է այդ պետականությունը համայն հայության համար: Ինչի մասին է իհարկե խոսքը, եթե 30 տարիների ընթացքում ձևակերպված չէ նաև, թե ինչ է պետականությունն անգամ հայաստանցիների մի հոծ մասի համար: Սակայն մենք չենք կարող մտածել առաջընթացի, առավել ևս համահայկական ներուժի բարձր ՕԳԳ-ի մասին, եթե չենք ձևակերպել հայկական պետականության նշանակությունը համայն հայության համար, եթե հայության համար հստակ չէ, թե ինչ է տալիս, ինչ է ապահովում հայկական պետությունն իրեն՝ ասենք ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որևէ այլ պետությունում ապրող, այդ պետության քաղաքացի հանդիսացող հայերին:

Ամենախնդրահարույցն իհարկե այն է, որ չկա ոչ միայն ձևակերպված այդ իմաստը, չկա նաև այն փնտրելու, ձևակերպելու գործընթաց, որի վերջում կարող էր նշմարվել հնարավոր պատասխանի տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում