Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

ՌԴ-ի միջնորդությամբ դեմարկացիան և դելիմիտացիան չի բխում մեր շահերից, այն չի կարող լինել իրավական հարթության մեջ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ձայն լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը

Սոչիում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողով ձևավորել: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այս հանդիպման հիմնական նպատակն էր վերահաստատելու ռուսական միջնորդության առաջնահերթությունը, ռուսական խաղարար կոնտինգենտի առաքելության կարևորությունը, վերահաստատելու այն համերգը, որտեղ Ռուսաստանն առաջին ջութակն է: Այդ մասին է հուշում նաև այն փաստը, որ այս հանդիպումը կազմակերպվում է եվրոպական հանդիպումից մի քանի օր առաջ:                                                                        Երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում լինելու է հանդիպում, կարծես հապճեպ կազմակերպվեց մոսկովյան հանդիպումը ընդամենը նրա համար, որ դա լիներ ավելի առաջ, քան Բրյուսելի հանդիպումը:

Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, դրանցից թերևս ամենաէական կետը դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման մասին կետն էր: Որքան հասկացա, այնտեղ ուղիղ գրված էլ չէ, որ պետք է այդ հանձնաժողովը ստեղծվի, այտեղ ընդամենը միտում էր արձանագրվում, որ հանձնաժողովը պետք է ստեղծվի: Սա կարևոր է այնքանով, որքանով, որովհետև այդ հանձնաժողովը կարող է աշխատել տարիներ, տասնամյակներ և որևէ կոնկրետ արդյունքների չբերել: Այսինքն սրանով չի կարելի ասել, որ սրանով դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը մտնում է վճռորոշ փուլ: Ես բազմիցս եմ ասել, որ Ռուսաստանի միջնորդությամբ դեմարկացիան և դելիմիտացիան չի բխում մեր շահերից, որովհետև ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանի միջնորդությամբ գործընթացները լինեն իրավական հարթության մեջ, մինչդեռ պետք է որ դրանք լինեն իրավական հարթության մեջ: Ու այստեղ ես կուզեի նմանությունը բերել տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողովի հետ: Այդ հանձնաժողովն արդեն մեկ տարի աշխատել է ու այդպես էլ մենք դրա որևէ հանրային արդյունքի մասին չգիտենք: Չի բացառվում, որ նմանատիպ մի հանձնաժողով էլ կստեղծվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի զբաղվող, որի արդյունքները մեկ տարի հետո նույն կարգավիճակում կլինի, ինչպես այս հանձնաժողովի դեպքում է:

Շատերը նշում են, որ Արցախի խնդրի մասին այդ հանդիպմանը խոսք չի եղել, քանի որ դա մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով կարգավորվող հարց:

Ես կդժվարանամ ասել, թե դրա հետևում որ դիքորոշումն է: Այստեղ կա երկու իրարամերժ դիրքորոշում. Մեկը հայկական դիրքորոշումն է, որն ասում է՝ Արցախի հիմնահարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և այս ձևաչափով դա քննարկելու հարց չէ, իսկ մյուս դիրքորոշումն ադրբեջանականն է, որն ասում է՝ արցախյան հիմնահարց ընդհանրապես չկա, կա հայ-ադրբեջանական խնդիրներ, որոնք պետք է շտկել ու գնալ խաղաղության պայմանագիր կնքելու: Ես չգիտեմ, թե որ դիրքորոշման արդյունքում է, որ  Արցախի խնդրի վերաբերյալ ոչ մի քննարկում չի եղել: Չեմ բացառում, որ ռուսական կողմն ուղղակի, տեսնելով, որ երկու կողմն էլ չեն ուզում, որ այս փաստաթղթում խոսք լինի Արցախի խնդրի մասին, անկախ նրանից, թե պատճառները որոնք են, որոշել է հանել հարցը:

Այս հայտարարությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր ներքին կյանքի վրա, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպիսի ազատագրական ու դիմադրության շարժումներեր են ձևավորվել:

Քանի որ ես այդ ուժերին չեմ համարում քաղաքական ընդդիմություն, չեմ համարում նաև քաղաքական ուժեր, իրենց գործողություններին տալ քաղաքագիտական կամ փորձագիտական գնահատական ես չեմ կարող: Իրենց գործողություններն ու իրենց արարքներն ու խոսույթը իրենց էությամբ քաղաքական չեն և կապ չունեն քաղաքական գործընթացների հետ: Դրանք կապ ունեն մի խումբ մարդկանց արդարադատությունից խուսափելու ցանկության հետ, կապ ունեն մի խումբ անձանց կողմից իշխանությունը բռնազավթելու ցանկության հետ, բայց ոչ մի կապ չունեն քաղաքական գործընթացների, երկրի պետական շահերի հետ: Այնպես որևէ կերպ մեկնաբանել նրանց գործողությունները կամ կանխատեսել, թե ինչ կանեն ապագայում, ես կդժվարանամ: Ես կարող եմ կանխատեսել, որ ինչ էլ որ անեն, դա չի լինելու Հայաստանի պետական շահերից:

Մոսկվան ամեն ինչ արեց, որ Բրյուսելի հանդիպումից առաջ տեղի ունենա Սոչիի հանդիպումը և նույնիսկ կարծիք է հնչում, որ Բրյուսելի հանդիպումը կարող է ընդհանրապես օրակարգից դուրս գալ: Ի՞նչ կարող ենք ակնկալել Բրյուսելի հանդիպումից:

Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև, ըստ էության, մեզ հայտնի է Սոչիի հանդիպման միայն արարողակարգային մասը և վերջում փաստաթղթի եզրափակիչ մասը: Թե բովանդակային այնտեղ ինչ են քննարկել, բնականաբար, փակ է: Հիմա այդ բովանդակային քննարկման արդյունքներից և էությունից է կախված, թե ինչ շարունակություն դա կունենա: Բնական է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ չզրկվի առաջին ջութակի իր դերից, և եթե այդ ճնշումը եղել է բավականաչափ մեծ և կողմերի դիմադրողականության ռեսուրսը եղել է բավականաչափ քիչ, ապա Բրյուսելում կքննարկվեն միայն հումանիտար բնույթի հարցերը: Բայց եղած քիչ տեղեկատվության պայմաններում այդ ամենը գուշակությունների մակարդակով է՝ որոշակի վերլուծական տարրերով, որովհետև մենք չենք տիրապետում, թե ինչ է քննարկվում այդ հարթակում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում