Tuesday, 16 04 2024
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ

Երբեմն կտրուկ «Ո՛չ» ասելու խիզախություն, աշխարհը նաև Ռուսաստանից դուրս պատկերացնելու կարողություն է հարկավոր

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և ընդունված հայտարարությունը։ Որքանո՞վ էր այն բխում մեր շահերից։

Ռուսաստանի միանձնյա կնքահայրությամբ որևէ հանդիպում կամ հայտարարություն օբյեկտիվորեն չի կարող բխել մեր շահերից: Մեզ համար արդեն իսկ նվաճում կարող է համարվել, եթե այն նվազ կորստաբեր է մեզ համար: Այս անգամ, ելնելով վարչապետի հանրայնացված խոսքից և հայտարարության տեքստից, կարծես թե, ի վնաս հայկական կողմի լուրջ բան չկա:

Հայաստանում շարունակվում են հանրահավաքները։ Հավաքի կազմակերպիչներն այն անվանում են ազատագրական պայքար, երեկվա ստորագրված հայտարարությունը նրանք համարում են հայտարարություն ոչնչի մասին։ Ինչպիսի՞ ազդեցություն կունենա երեկվա հայտարարությունը ներքին կյանքի վրա։

Ցավոք, մեր երկրի ներքին վայրիվերումները միշտ ուղղորդվել են դրսից: Կհաջողվի՞ արդյոք հանրահավաքների կազմակերպիչներին ինքնուրույն երանգ և ուղղություն մտցնել իրենց քաղաքական պայքարի մեջ, ժամանակը ցույց կտա: Անկախ ամեն ինչից, այդ հանրահավաքներն ունեն մի անգնահատելի արժեք – նրանք արտաքին աշխարհին ցույց են տալիս, որ հայ ժողովրդի իմունոհամակարգը քայքայված չէ, ուստի միայն ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրելով չեն կարող որպես մանրադրամ օգտագործել հայկական շահը: Եթե ինչ-որ հայաստանակենտրոն բան կա մեր մեջ, ապա այդ, իրոք, գրեթե ոչինչ չասող հայտարարությունից հետո պարտավոր ենք մտածել և գործել ավելի թափով, բայց բացառելով ներազգային թշնամանքն ու ատելությունը: Հիմա մեր ընդդիմությունից է կախված, թե կորդեգրի 1920թ.-ի հեղկոմի դրածոյակա՞ն գործունեություն, թե՞ այնուամենայնիվ կճեղքի կախվածության շղթաներն ու կամրապնդի ազգային դիմադրողականությունը: Աստված խոհեմություն տա սատանայի ձին հեծնած մեր իշխանությանն ու հակաիշխանությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ մինչև տարեվերջ կստեղծվի սահմազատման և սահմանագծման հարցերով եռակողմ հանձնաժողով: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանն այս գործընթացից:

Ինչպես ռուսական քաղաքական մտքի հայրերից և ողջ մարդկության երբևէ ծնած ճիվաղներից մեկը՝ Լենինն էր ասում՝ «Եթե ուզում եք գործը տապալել, ապա ստեղծեք հանձնաժողով», այնպես էլ մենք շատ բան չունենք վախենալու այդ եռակողմ հանձնաժողովից, քանի որ գործը կձգձգվի, իսկ ժամանակն արդեն իսկ աշխատում է մեր օգտին: Եթե արդյունավետ օգտագործենք այդ ժամանակը, ապա հնարավոր կլինի սահմանազատման և սահմանագծման հարցը եռակողմ այս ձևաչափից սահուն կերպով փոխադրել ավելի անաչառ արբիտրների դաշտ, ինչպիսին այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Միայն փոքր-ինչ ոգեղենություն, երբեմն կտրուկ «Ո՛չ» ասելու խիզախություն, սահմանդ զենքով հատածի վրա կրակ բացելու հրաման տալու և աշխարհը նաև Ռուսաստանից դուրս պատկերացնելու կարողություն է հարկավոր:

Պարոն Հայրապետյան, ներքին շարժումները ինչոր վտանգներ ունեն իրենց մեջ, որքանո՞վ ներքին իրավիճակը կապակայունանա։

Ցանկացած շարժում իր ներսում ունի թե՛ ավերման, թե՛ արարչական սկիզբ: Հուսամ՝ այնքան անհրաժեշտ ներքին շարժումներ բորբոքողները ևս կունենան փոքր-ինչ ոգեղենություն, իրենք էլ կկարողանան երբեմն կտրուկ «Ո՛չ» ասել և կզորեն աշխարհը պատկերացնել նաև Ռուսաստանից դուրս: Եթե այդ կարողությունները չեղան, ապա Ռուսաստանը հենց նրանց միջոցով կապակայունացնի իրավիճակը՝ մեր պատմության մեջ նրանց համար ապահովելով սարգիսկասյանների ու ավիսնուրիջանյանների ստոր ու դավաճանական տեղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում