Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Ում կամ ինչի համար է ինտրիգ հրահրում պաշտոնաթող գեներալը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հայտարարում է, թե գիտեք ինչու է տեղի ունեցել նոյեմբերի 16-ի մարտը և ասում է, որ էլի են տեղի ունենալու այդպիսիք: Բայց, Մովսես Հակոբյանը չի ասում, թե ինչ գիտե, այսինքն չի ասում բովանդակությունը՝ թե ինչո՞ւ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունենալու: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի ասում, իմանալով՝ չի ասում: Տրամաբանությունը հուշում է, որ նրան հարցեր պետք է ուղղեն ազգային անվտանգության մարմինները, որովհետև Մովսես Հակոբյանը փաստորեն բաց տեքստով ասում է, որ գիտե Հայաստանի հանդեպ մարտական գործողություն լինելու մասին, ինչպես նաև գիտե պատճառը: Հետևաբար, առնվազն պատրաստվելու համար անվտանգության ծառայությունը պետք է նրանից ստանա այն բովանդակությունը, ինչ գիտե Հակոբյանը: Եվ, եթե Հակոբյանի հայտարարությունները զուտ ներհասարակական-ներքաղաքական նենգափոխումների, տեղեկատվական խաղարկումների համար չեն, այլ բխում են Հայաստանի շահից՝ նա պետք է անգամ չսպասի, որ անվտանգության կառույցները հետաքրքրվեն իրենով, ինքը պետք է փոխանցի ունեցած տեղեկությունը: Եթե Հակոբյանը համարում է, որ այն, ինչ գիտե ինքը, գիտե նաև իշխանությունը, հետևաբար նաև անվտանգային կառույցները, ապա այստեղ առաջանում է նոր հարց: Եթե տեղեկությունը, որին տիրապետում է Հակոբյանը, այսպես ասած արտահայտում է Հայաստանի շահը, հետևաբար՝ ենթադրվում է, որ քաղաքական ղեկավարությունն էլ տիրապետում է Հայաստանի համար իրերի շահեկան դրության, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է իր «իմանալու» մասին բարձրաձայնելու իմաստը:

Եթե Մովսես Հակոբյանը համարում է, որ ինքը գիտե մի բան, որ չգիտե իշխանությունը, ապա նա պետք է ինքը շտապեր ԱԱԾ, իսկ բավարար լրջմտությամբ ուշադրության չարժանանալու դեպքում արդեն հանրությանը հայտներ ոչ թե այն, որ ինչ որ բան գիտե, այլ հենց իմացածը, կոչ անելով կանխել Հայաստանի համար վտանգավոր զարգացումը: Չկա թե մեկը, թե մյուսը, և կա միայն Մովսես Հակոբյանի հերթական հայտարարությունը այն մասին, որ ինքը գիտե ինչ որ բան, որը Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայի և մարտական գործողությունների, ըստ այդմ զոհերի, վիրավորների և գերիների սպառնալիքի, ռիսկի աղբյուր է:

Հետևաբար ստացվում է, որ Մովսես Հակոբյանն այդ պարագայում դառնում է մանիպուլյացիայի աղբյուր, ընդ որում միանգամայն գիտակցված: Իհարկե, հնարավոր է նա ունի տեղեկատվություն, որը ենթակա չէ բարձրաձայնման, պարունակում է էական նրբերանգներ, որոնք վերաբերում են նույն ազգային անվտանգությանը: Բայց, այդ դեպքում պետք է ընդհանրապես զերծ մնալ հայտարարություններից, չառաջացնելով ավելորդ ինտրիգներ: Հազիվ թե նրա պես փորձառու զինվորականը չպատկերացնի, թե այն էլ հայաստանյան ժամանակակից հասարակական-տեղեկատվական միջավայրում ինչ է նշանակում պետական անվտանգության լրջագույն հարցերին վերաբերող թեմայի մասին հայտարարել կարևոր բան իմանալու մասին, սակայն չբարձրաձայնել կոնկրետ բովանդակությունը: Դա նշանակում է դաշտ նետել մանիպուլյացիայի հերթական չափաբաժինը, և հարց է առաջանում՝ թե ում կամ ինչի համար: Բոլոր դեպքերում ակնառու է, որ անվտանգային կառույցները պետք է ունենան հարցեր Մովսես Հակոբյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում