Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Այն կողմը ոչ մեկին պետք չէ, որովհետև այնտեղ իշխանությունը չէ, այլ պատասխանատվությունը

Մի խումբ մարդիկ՝ կուսակցապետեր, նախկին պատգամավորներ, մշակույթի ոլորտի աշխատողներ, այլ մասնագիտության տեր քաղաքացիներ մի քանի օր բողոքի ակցիաներ իրականացրեցին Երևանում, կառավարությունից պահանջելով հրապարակել ստորագրվելիք ինչ որ փաստաթղթի բովանդակություն: Խոսքը հավանաբար դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթի մասին էր, որի վերաբերյալ շրջանառում էին տարբեր տեղեկություններ, թեև կառավարությունը հայտարարել էր, թե չի նախատեսվում այդպիսի փաստաթղթի ստորագրում: Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն: Այդ մասին խոսելու առիթներ դեռ կլինեն, իսկ տվյալ պարագայում ուշադրության արժանացնենք մի բավականին էական հանգամանք:

Բողոքի ակցիայի մասնակիցները, այսպես ասած առաջնորդողները հայտարարում են, որ իրենց ակցիան վերկուսակցական է, թեև այն գլխավորում են նաև կուսակցապետեր՝ իհարկե արտախոհրդրանականա, որոնք հունիսի 20-ի ընտրությանը չէին մոտեցել անցողիկ շեմին: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ, եթե խոսքը վերաբերում է պետության ու ճակատագրի համար վճռորոշ հարցերի, դրանք պահանջում են ոչ թե ձևաչափային լղոզումներ, այլ շատ հստակ քաղաքական պատասխանատվություն: Երբ հայտարարվում է վերկուսակցականության մասին, սա կարող է լինել քաղաքական տեխնոլոգիա, որի ներքո կամ միտումնավոր, կամ ակամայից կորսվում է պատասխանատվության հարցը՝ այլընտրանքի համար պատասխանատվության: Որովհետև Հայաստանի համար ներկայումս էականը լոկ այն չէ, որ չպետք է թույլ տալ անցանկալի կամ վտանգավոր որևէ քաղաքական զարգացում, համաձայնություն կամ որոշում: Հայաստանի համար ներկայումս կենսական է նաև սահմանել անելիքը: Ընդ որում, անելիքը քաղաքական բովանդակությամբ, այլ ոչ թե հայրենասիրական-զգայական ելույթներով:

Եթե մերժում ենք իքս տարբերակը, ո՞րն է իգրեքը, որով Հայաստանը պետք է արձագանքի իր շուրջ տեղի ունեցող խմորումներին և կովկասյան ռեգիոնում դիրքային այն ռազմա-քաղաքական պայքարին, որ հաջորդում է 44-օրյա պատերազմին: Այն, որ դրանում Հայաստանը պետք է լինի ուժեղ, պետք է ձգտի զարգացնել բանակն ու տնտեսությունը, ինչպես ասում են՝ «ոզնուն էլ պարզ է»: Բայց, դրանից բացի, Հայաստանին պետք է ունենալ քաղաքական դիրքորոշումներ այն օրակարգերի վերաբերյալ, որ շոշափվում են Կովկասի շուրջ ծավալվող զարգացումներում, ինչի մասին խոսում են թե Մինսկի խմբի համանախագահները, թե այլ խաղացողներ, որոնք այս կամ այն ակտիվությամբ ներկա են ռեգիոնում և պայքարում են ազդեցության, դերակատարության համար: Հենց այստեղ է, որ, եթե կա բողոքի որևէ շարժում, ապա դրա առաջնային արժեքը պետք է լինի ոչ թե զուտ բողոքը, այլ բողոքի առարկա եղած բովանդակության փոխարեն առարկայորեն այլ բովանդակության մատուցումը հանրությանը:

Ի վերջո, Հայաստանի քաղաքականությունը գրեթե երեք տասնամյակ կառուցված է եղել առավելապես բողոքի տրամաբանության վրա, իսկ բողոքողի քաղաքական բովանդայության պատասխանատվության հարցը մշտապես քողարկվել է այդպիսի զանազան ձևակերպումների տակ, ինչպիսին վերկուսակցականությունը, համազգայնությունը և այլն: Այդ ձևակերպումները հնչում են շատ գեղեցիկ, ազդեցիկ, խրոխտ, անգամ հուզիչ, բայց դրանք բացարձակապես չեն տալիս կարևոր հարցերի վերաբերյալ բովանդակային պատասխաններ: Մինչդեռ, եթե որևէ գործընթացի նպատակ Հայաստանի շահն է, առաջնայինը պետք է լինի այդ գործընթացը քաղաքական բովանդակությամբ օժտելը, որը հանրությանը թույլ կտա կողմնորոշվել ըստ էության, այլ ոչ ըստ էմոցիաների: Այլ հարց է, եթե նպատակը Հայաստանի շահը չէ, այն միջոց է վերկուսակցական կարգախոսների ներքո կուսակցական և խմբային շահերն առաջ մղելու և իշխանության հարց լուծելու համար: Այդ դեպքում իհարկե ռացիոնալ հաշվարկը հուշում է չանցնել բողոքից այն կողմ, որովհետև դրանից այն կողմ ոչ թե իշխանությունն է, այլ նախ և առաջ Հայաստանի համար պատասխանատվությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում