Wednesday, 26 01 2022
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում են գրանցել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին
Բոզքուշն ու թուրքական նախապայմանները․ Լուրերի հիմնական թողարկում
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր

Հայաստանի համար բացվել է վերջին հնարավորությունը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում ստանալ միջազգային կազմակերպության աջակցություն

Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների ու Հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկվա հայտարարությունում առկա և դրանից բացակայող կետերի մասին կարելի է հատ առ հատ գրել, սակայն կենտրոնանամ մեկի վրա։

Ինչպես հայտնի է, արդեն մեկ տարի է, ինչ ջատագովում եմ դելիմիտացիայի ու դեմարկացիայի (ԴԴ) գործընթացը միջազգային կազմակերպության հովանու ներքո անցկացնելու թեզը, քանի որ այդ դեպքում կսահմանվեն բանակցությունների ու գործընթացի՝ ժամանակակից միջազգային իրավունքին և նորմերին համապատասխանող օրինաչափ կանոններ, ինչին ականատես եմ եղել հակամարտային այլ գոտիներում՝ դա լինի ՄԱԿ, ԵԱՀԿ, թե Եվրամիություն։ Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի՝ ԴԴ-ի վերաբերյալ ձեռնարկի առկայությունը և այն, որ թե մենք, թե Ադրբեջանը և թե ՌԴ-ն ԵԱՀԿ-ի անդամ են, մենք՝ մի քանի փորձագետներ և ՀԿ-ներ, մի քանի անգամ առաջարկել ենք ԵԱՀԿ-ի աջակցությամբ տանել այդ գործընթացը, սակայն կարելի է դիտարկել նաև ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի օգնությունը։

Դեռևս օրեր առաջ ռազմական էսկալացիա ունեցած երկու երկրի միջև դժվար է պատկերացնել առանց միջնորդի ու միջազգային կազմակերպության կողմից ընձեռնված և խաղի համապատասխան կանոններ ապահովող շրջանակի բանակցություններ այնպիսի բարդ հարցի շուրջ, ինչպիսին է սահմանազատումը, հատկապես այն պարագայում, երբ երկրներից մեկի զինված ուժերը գտնվում են մյուս երկրի ինքնիշխան տարածքում։

Երեկվա հայտարարության մեծագույն անակնկալն այն էր, որ ՌԴ-ն սահմանազատման ու սահմանազատման գործընթացում ունենալու է զուտ խորհրդակցական դեր։ Միաժամանակ, երկու օր առաջ Բայրամովը ԵԱՀԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանը պատաստ է ԴԴ-ին՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Այստեղ Հայաստանի համար բացվել է վերջին հնարավորությունը՝ ԴԴ-ի հարցում ստանալ միջազգային կազմակերպության աջակցություն, և ցանկալի է, որ այն չսահմանափակվի միակողմանիորեն հայկական կողմին տրամադրված թրեյնինգով և խորհրդատվությամբ, այլ գործընթացի միջազգային կանոնների ու նորմերի սահմանմամբ։ Ըստ որում, ցանկալի է, որ հայկական կողմը նախաձեռնողականություն ցուցաբերի, քանի որ հնարավոր է, որ Ադրբեջանը մեզնից առաջ անցնի այս հարցում և առավել կոնստրուկտիվ ու արդյունքում միջազգային նորմերի առավել մեծ ջատագով երևա։

Այսպիսով, առաջարկում եմ հետևյալը.

Փուլ 1. ՌԴ-ի հետ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդակցություններ, քարտեզների տրամադրում՝ ՝ հաշվի առնելով ՌԴ-ի արխիվներում քարտեզների առկայությունը, համաձայնություն ոչ հակասական հարցերի շուրջ՝ հույս ունեմ, որ այդպիսիք գոյություն ունեն;

Փուլ 2. Հակասական հարցերը քննարկել ԵԱՀԿ-ի շրջանակում՝ Մինսկի Խմբին կից ստեղծված ենթախմբում և կամ էլ հատուկ այդ նպատակով ստեղծված մարմնում։ Կարելի է նաև քննարկել ԵՄ-ի աջակցությունը՝ հաշվի առնելով Շարլ Միշելի կողմից նման առաջարկն ու Բրյուսելում առաջիկայում կայանալիք հանդիպումը;

Փուլ 3. Ամենահակասական հարցերը կարող են քննարկվել ՄԱԿ-ի Արդադատության դատարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում