Wednesday, 19 01 2022
Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր
01:00
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք
00:45
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
Վահագն Խաչատուրյանը և Կատարինա Բյորլին Հանսենը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ
Նոր նշանակում՝ փոխվարչապետի աշխատակազմում
Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
23:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին
23:00
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս
Վովա Գասպարյանի աղմկոտ գործի լայն ինտրիգները
21:50
Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում
21:40
Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
21:30
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
21:20
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում
ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը
Վերջին 20 տարիների ընթացքում մեր արտահանման կառուցվածքը դեգրադացվել է
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ դա շատ կարևոր է
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստին քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը
Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը
Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
Հակակոռուպցիոն կոմիտե VS Դատախազություն, գործակալների փնտրտուք ԱԺ-ում․ Հիմնական թողարկում
19:50
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն
19:30
Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները մեկ օրում հինգ չվերթ են կատարել Ուկրաինա

Պաշտոնական քարտեզները Մոսկվայում են, դրա կրկնօրինակը մեզ չեն տվել, Հայաստանում ոչ ոք չի տեսել դրանք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը

Օրերս Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր սահմանազատման ու սահմանագծման խնդրին՝ նշելով, որ համացանցում ինչքան քարտեզ ի հայտ է գալիս, հնչում են պնդումներ, որ տեսեք, այս տարածքը Խորհրդային Հայաստանի կազմում է, իրենք այդ մարդկանց խնդրում են ներկայացնել այդ քարտեզների իրավական հիմքերը: «Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք խորհրդային Հայաստանի դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնցում»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները և որքանով ներկայացված քարտեզներն ունեն իրավական հիմք:

-1930-ականներից մինչև 1970-ական թվականները գոյություն ունեն Մոսկվայի զինվորական շտաբի պատրաստած պաշտոնական քարտեզներ, որոնք 1969-1970 թվականներին վավերացվել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս քարտեզներն այսօր հասանելի են համացանցում։ Ըստ այդ զինվորական քարտեզների՝ այսօրվա մեր սահմանները ուզենք-չուզենք պետք է ընդունենք, որովհետև վավերացրել ենք։ Հետո վիճարկում ենք, ասում ենք, որ նոր սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, քանի որ սահմանագիծը որոշ տեղերում խախտումներով է պատրաստված։ Բայց, օրինակ, Կապանից մինչև Գորիս գնացող ճանապարհը զինվորական քարտեզի վրա նշվում է, որ մեկ մասն անցնում է Ադրբեջանի տարածքով Ղուբաթլուի շրջանի նախկին Էյվազլի գյուղի մոտ 20 կմ, հետո հինգ-վեց անգամ նորից մտնում է Ադրբեջան, հետ գալիս Հայաստան։ Սա իրական վավերացված քարտեզն է, սակայն հանրության համար տպված ատլասներում մինչև 15 թվականը տպված քարտեզներում ճանապարհը Գորիսից Կապան գծված է իբր Հայաստանի ներսով է անցնում։ Տեղացիները բոլորը գիտեն, որ այդ ճանապարհը գնում է Ադրբեջան, հետ գալիս, բայց ժողովրդին Խորհրդային Միության քարտեզները խաբել են, ճիշտը չեն ներկայացրել, որ դժգոհություն չառաջանա։ Երբ ես կադաստրում հարցրի՝ ինչու եք դուք սխալ քարտեզ հրապարակում, երբ զինվորական քարտեզը ուրիշ է ցույց տալիս, ձեր հրապարակածը տարբեր է, ասացին՝ եթե քարտեզը ըստ իրականության գծենք, իրավունք չենք ստանա հրապարակելու, մի քանի նախարարություններ, որոնք պետք է վավերացնեն, չեն վավերացնի, և չենք կարողանա հրատարակել։ Բայց այն, որ Հայաստանի քարտեզներում նշվում է, որ ճանապարհը Հայաստանի ներսով է անցնում, եվրոպական տուրիստական քարտեզներում ցույց էր տրվում է, որ ճանապարհը մտնում է Ադրբեջան և դուրս է գալիս: Եթե այդ երկու քարտեզները դնենք իրար կողք, կտեսնենք, թե ինչպես է մեկը մյուսին հակասում: Իսկ Հայաստանի համար նախատեսված քարտեզներում այդ բոլոր ճանապարհներն անցնում էին Հայաստանի ներսով, որը ճիշտ չէ: Ես ինքս 1983-ին ճամփորդել եմ 1983 թվականին այդ ճանապարհով և մեքենավարն  ասում էր՝ մտանք Ադրբեջան, հետ եկանք Ադրբեջան: Իսկ Շուռնուխում սահմանը գյուղի մեջտեղով է անցնում:

Իսկ ի՞նչ են ասում 1920-ականների քարտեզները:

Եթե 1920-կան թվականների առաջին 4-5 տարիներին պատրաստված քարտեզները նայենք, այդ տարածքները բոլորը հայաստանի ներսում են: Բայց մեր ունեցած քարտեզները պաշտոնական չեն, դրանք հրատարակված են հանրագիտարաններում: Պաշտոնական քարտեզները գոյություն ունեն, որոնք Մոսկվայում են և մեզ դրա կրկնօրինակը չեն տվել, Հայաստանում ոչ ոք չի տեսել, թե այդ քարտեզն ինչ է ցույց տալիս:

Այդ դեպքում ինչո՞ւ ենք համաձայնում, որ այդ հանձնաժողովը ձևավորվի և սահմանազատման ու սահմանագծման գործընթացները սկսվեն:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է որպես դիտորդ լինի, մեծ դեր չպետք է ունենա դրա մեջ, քանի որ  Խորհրդային Միությունը, որի ղեկավարումը, իրականում Ռուսաստանի ձեռքում էր, նրանք են մեր հողակտորները տվել Ադրբեջանին: Եթե մենք այսօր ուզենանք վերադառնալ նախկին, 1920-ական թվականների սահմաններին, մեր և Ադրբեջանի միջև է դա, Ռուսաստանը գործ չունի: Եթե միջնորդի կարիք էլ լինի, մենք պետք է հենվենք եվրոպական միջնորդների վրա, որ գան տեսնեն՝ ինչ է կատարվում: Ռուսաստանը երբեք մեզ հող չի տվել, միշտ մեր հողերը վերցրել է ու տվել Ադրբեջանին, ինչո՞ւ պետք է հակառակն անի այսօր:

Տեսակետ կա, որ նրանք, որոնք պնդում են, որ սահմանազատումը պետք է իրականացնել 1970-ականների քարտեզներով, նրանց իրվական հիմքերը պետք է ներկայացնեն:

Բանն այն է, որ որոշ տարածքներ ապօրինի ձևով հանձնվել են Ադրբեջանին և 1970-ականների քարտեզներում էլ դրանք կան: Պետք է միջազգային իրավաբաններին հանձնարարվի հետազոտել այդ թղթաբանությունը և տեսնել՝ իրավասո՞ւ էին այդ տարածքները տալու Ադրբեջանին, թե ոչ: Որովհետև մեծ մասամբ դա կարգադրությամբ է եղել, ժողովրդին նույնիսկ տեղյակ չեն պահել, որ ձեր հողերը տալիս ենք հարևան հանրապետության: Այսինքն իրավական տեսակետից պետք է քննարկվի, ներկայացվի միջազգային դատարան: Կրկնում եմ՝ Ռուսաստանն ինքն է ժամանակին այդ կարգադրություններն արել ու  հողերը տրվել են Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստանի պատրվակով: Իսկ երբ Կարմիր Քրդստանը չեղարկվեց, հողերը մեզ չվերադարձվեցին, Ադրբեջանին մնաց: Այստեղ մեր իշխանությունները մեծ թերություն են թույլ տվել 1930-ականներին: Չեն ասել՝ բա ինչպե՞ս եղավ, որ այդ պատրվակով վերցրիք հողերը, հետո պատրվակը վերացել է, ինչո՞ւ հետ չեք տալիս մեր հողերը: Նման խնդիրներ կան, որ միջազգային դատարանը պետք է որոշի:

Այսօր ունենք այն, ինչ վավերացրել ենք 1970-ական թվականներին: Ուրեմն պետք է սկսելու կետ ունենանք: Կարող ենք սկսել 1970-ի քարտեզներից, քանի որ դրանք արդեն վավերացրել ենք, բայց քանի որ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի, այսինքն սահմանները վերջնական չեն, որոշ տեղերում դրանք սխալ են, մենք պետք է վերադառնանք 1920-ականների քարտեզներին և դրանց հիման վրա աշխատենք:

Պարոն Գալիչյան,  ի՞նչ ասել է քարտեզների իրավական հիմք:

Իրավական հիմքն այն է, որը ստորագրված են քարտեզները: Երկրորդ, իրավական հիմք կարող է այն հանդիսանալ, որ երբ հողերը տրվել են Ադրբեջանին, ժողովրդին նույնիսկ տեղյակ չեն պահել: Դա միջազգային իրավաբանության տեսակետից անընդունելի է, մարդու իրավունքներն ամբողջովին խախտված են, նույնիսկ ԽՍՀՄ Սահմանադրությամբ: Սակայն մյուս կողմից, որ ասում են, ճանապարհը Հայաստանի տարածքով է անցնցում, ատլասում այդպես է գծված, ատլասն իրավական հիմք չի: Իրավական հիմքը զինվորական քարտեզն է: Սակայն, քանի որ սահմանազատում պետք է լինի, մենք կարող ենք ասել, որ նախկինների գծած քարտեզները չենք ընդունում, դրաց մեջ սխալ բաներ կան, որոնք պետք է շտկվեն սահմանազատման ու սահմանագծման ճանապարհով:

Այս գործընթացը, որ հիմա ընթանում, արդյոք մտահոգիչ է:

Դե դա երկարատև գործընթաց է, տարիներ է պահանջում; Այդ գործընթացում մենք պետք է կարողանանք ապացուցել, որ Ադրբեջանը խախտել է սահմանները և ներս է մտել Հայաստանի տարածք:

Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի հօգուտ Հայաստանի որևէ քարտեզ չամրագրվի:

Իհարկե, բայց եթե իրենք ընդունել են 1970-ականների քարտեզները, այնտեղ իրենց բաժինը մի բարակ շերտ է, մինչդեռ հետո իրենք քարտեզները կեղծել են, ներկայացրել են, որ ամբողջ շրջակայքն է Ադրբեջանինը, և դա են ներկայացնում մեզ: Դրանք կեղծված քարտեզներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում