Wednesday, 26 01 2022
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում են գրանցել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին

Էրդողանի «հայկական» թթվածինը. բարդ իրավիճակ վերամբարձ տոնի ներքո

Հայաստանը պետք է բռնի Թուրքիայի մեկնած  ձեռքն ու օգտագործի ռեգիոնալ խաղաղության հասնելու պահը: Հերթական անգամ Թուրքիան արտահայտել է այդ միտքը, այս անգամ շաբաթավերջին տեղի ունեցած ԱԽ նիստի արդյունքում ընդունած հայտարարության մեջ, որում իհարկե խոսք չի եղել միայն Հայաստանի հետ հարաբերության կամ կովկասյան խնդիրների մասին: Այդուհանդերձ, հանգամանքը, որ ԱԽ նիստի արդյունքում եղել է անդրադարձ նաև Հայաստանի հետ հարաբերությանը, անկասկած հուշում է, որ թեման Անկարայի համար ունի էական նշանակություն:

Իհարկե, Թուրքիան այդ մասին խոսում է վերամբարձ դիրքից, հայտարարելով, որ Հայաստանը պետք է բռնի ձեռքը և անգամ ակնարկելով, որ հակառակ դեպքում կունենա խնդիրներ: Իսկ խնդիրներ, ինչպես հայտնի է, ստեղծվում են ադրբեջանական ագրեսիայի միջոցով: Եվ իհարկե կասկածից վեր է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերության հարցը շոշափելով խոսում է նախ և առաջ իհարկե Մոսկվայի, անկասկած նաև Վաշինգտոնի ու Փարիզի հետ, նվազագույնը որպես Մինսկի խմբի համանախագահներ, որոնք ձևաչափային գերակայություն ունեն Կովկասի առանցքային՝ հայ-ադրբեջանական արցախյան հակամարտությունում: Այդուհանդերձ, Հայաստանի հետ հարաբերությանը Թուրքիայի հաճախակի անդրադարձը վկայում է, որ Անկարայի համար այս խնդիրը դարձել է որոշակիորեն արդիական: Չասենք հրատապ, բայց որոշակի արդիական, ինչը թելադրված է գուցե այն բարդ իրավիճակով, որում հայտնվել է Թուրքիայի էրդողանյան քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու դեռևս ամիսներ առաջ արած անդրադարձերում, բախվում է ռեսուրսների լրջագույն սղության, անհամամասնության: Թուրքիան նման է վազորդի, որը դուրս է եկել երկար դիստանցիա, մեծ արագությամբ սկսել վազքը և հիմա բախվել ֆունկցիոնալ, տվյալ պարագայում տնտեսական ռեսուրսային պատրաստության խնդիրների: Դիստանցիայի այսպես ասած նպատակային եզրագծերին դեռ շատ կա, իսկ տնտեսական ռեսուրս, որը կօգնի աշխատել և առաջ գնալ՝ մնացել է բավականին քիչ: Ավելին, սա խնդիր է ստեղծում ոչ միայն դրսում, այլ նաև ներսում, ինչին դառնում ենք ականատես:

Թեև Էրդողանը հերքում է արտահերթ ընտրության հնարավորությունը, բայց այդ հեռանկարը նրա առաջ կարող է հառնել ավելի ու ավելի լրջորեն: Ավելին, դա կարող է լինել շատ ավելի լուրջ մարտահրավեր, քան 2016-ի հեղաշրջման փորձը: Ահա այդ իրավիճակում, Հայաստանի հետ հարաբերության թեման զարգացնելը Թուրքիայի համար կարող է դառնալ այսպես ասած կանգ առնելու, շունչ քաշելու, դադարի միջոց: Իհարկե դա կախված է նրանից, թե Անկարան ինչպես կկարողանա կառուցել այդ գործընթացը նախ և առաջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերության համատեքստում: Բայց այն, որ Անկարան ձգտում է դրան և պարբերաբար հղում ազդակներ, անկասկած է: Այլ հարց է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ինչ պայմաններով են պատրաստ ընդունել ազդակները, հատկապես տեսնելով, որ այդ հարցում Էրդողանն ունի իրենց կարիքը: Երևանը իր հերթին փորձում է օգտագործել այդ իրավիճակը և քաղել առավելագույնը, թեև ընդհանուր առմամբ քաղելու բան առայժմ գրեթե չկա կամ շատ քիչ կա: Այդուհանդերձ, այդ իմաստով շտապել պետք չէ՝ առավել ևս որևէ պատրանքով կամ ավելորդ սպասումով և ակնկալիքով, սակայն պետք չէ նաև ուշանալ և հետ մնալ ավելի լայն և խորը շերտերով գործընթացներից, որովհետև բուն իրողություններն անշուշտ Թուրքիայի իշխանության վերամբարձ տոնի տակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում