Wednesday, 26 01 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք
Հայաստանում երկաթուղային ծրագրերի իրականացումը Ֆրանսիայի առաջնահերթություններից է
00:30
Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին
00:20
Ուկրաինան լքելու ամերիկացիներին տրված հանձնարարականները չեն նշանակում «ներխուժման» վստահություն. Բլինկեն
00:10
ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը

Պեսկովի հայտարարությունը․ ո՞վ առաջինը կօգտագործի Հայաստանի դեմ

ՌԴ նախագահի Խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բացասական է վերաբերում ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովի ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը: Ըստ Պեսկովի, դա նոր բաժանարար գծերի, աշխարհը վատերի ու լավերի բաժանելու նախաձեռնություն է: Նրա խոսքով, 90-ականներից «պայքարում էին» այդ բաժանարար գծերը վերացնելու համար: Թե ովքեր էին պայքարողները, Պեսկովը չի նշել:

Բանն այն է, որ 90-ականների Ռուսաստանում իսկապես վարվում էր քաղաքականություն, որը առնվազն առերեւույթ պարունակում էր բաժանարար գծերը հարթելու եւ չեզոքացնելու միտումներ, Ռուսաստանը փորձում էր ընթանալ ժողովրդավարական, ազատական տրամաբանությամբ, ինչը բերում էր Արեւմուտքի հետ աշխատանքի որոշակի համադրվածության: Այդ ռեժիմը, ի դեպ, բավականին բարենպաստ էր նաեւ Հայաստանի համար եւ խոշոր հաշվով նաեւ դրա շնորհիվ էր, որ ձեւավորվեց արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայր: Սակայն, 90-ականների վերջում Ռուսաստանում հաղթեց պայմանական ասած՝ սովետական կարոտաբաղձությունը, նախագահ դարձավ մարդ, որը ԽՍՀՄ փլուզումը բնորոշեց 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետ եւ ըստ էության ձեռնամուխ եղավ այդ աղետի «հետեւանքը» վերացնելուն, այսինքն՝ ԽՍՀՄ ազդեցության գոտիները Ռուսաստանի ներքո հավաքելուն: Սա էլ բերեց Արեւմուտքի հետ դիմակայության խորացման եւ նոր կատակլիզմների, որոնց շարքում ցավալիորեն հայտնվեց նաեւ Կովկասը եւ Արցախը, ու առ այսօր խոշոր հաշվով գտնվում են Հայաստանն ու Արցախը: Այն, որ ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովի ամերիկյան նախաձեռնությունն էլ իր հերթին ամերիկյան աշխարհաքաղաքական ռազմավարության տարր է, կասկածից վեր է: Մյուս կողմից սակայն, այդ ռազմավարությունը Հայաստանի համար պարունակում է հնարավորություն, անվտանգային այն բարդ, հակասական եւ նույնիսկ ճգնաժամային միջավայրում, որ առկա է Հայաստանի շուրջ՝ ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտի համարվող ռեգիոնում: Ինչու եմ խոսում այդ մասին:

Բանն այն է, որ Պեսկովի հայտարարությունը Հայաստանում առաջացնում է մտայնություն կամ համոզում, որ ՌԴ դեմ է ԱՄՆ նախաձեռնած Վեհաժողովին Հայաստանի մասնակցությանը: Վեհաժողովը լինելու է առնցանց եւ դրան մասնակցելու է Հայաստանի վարչապետը: Եթե ՌԴ-ը դեմ է, ապա այստեղ գրեթե անխուսափելի է դառնում «ավանդական տեխնոլոգիայի» խաղարկումը, երբ կսկսի գույժ, թե Երեւանը գնացել է Ռուսաստանի դեմ քայլի եւ դա հղի է անվտանգային մարտահրավերներով:  Այլ կերպ ասած, Պեսկովի հայտարարությունը՝ որ թելադրվում է Ռուսաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական դիմակայությամբ եւ դրա ներկայիս հարաբերական ընթացքով, Հայաստանում կարող է դառնալ ներքաղաքական տեղեկետվական նենգափոխումների առարկա, թիրախում դնելով Հայաստանը: Այն դեպքում, երբ Հայաստանը սերտորեն աշխատելով Ռուսաստանի հետ, միաժամանակ պարտավոր է արդյունավետ աշխատել միջազգային անվտանգության համակարգի անվիճելի առաջատար Նահանգների հետ, իր շուրջ անվտանգային չափազանց բարդ ու հակասական մթնոլորտից բխող ռիսկերը առավել արդյունավետ կառավարելու համար: Առավել եւս, որ Երեւանը նաեւ բավականին հստակ մատնանշել է իր մասնակցության առանցքային մոտիվն ու մեխը՝ Ադրբեջանի ագրեսիան, որն իրականացվում է միջազգային եւ մարդու իրավունքների ու մարդասիրական նորմերի աղաղակող խախտումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում