Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ծանր հարված հայկական ֆուտբոլին․ Ով է կատարվածի պատասխանատուն

«Սևան» ֆուտբոլային ակումբը չներկայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ երեկ նախատասված խաղին։ «Սևանը» չէր ներկայացել նաև 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ մրցավեճին, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին։ ՀՖՖ-ի կանոնադրության համաձայն երկու հանդիպումներին չներկայանալու պարագայում թիմը դուրս է մնում առաջնությունից։ «Սևանը» այլևս Պրեմիեր լիգայում չէ, ինչը նշանակում է, որ երրորդ տարին անընդմեջ Հայաստանի առաջնությունը կավարտվի ակումբների ոչ լիարժեք կազմով։ Նախորդ տարի բարձրագույն լիգան լքել էր Վանաձորի «Լոռին», իսկ 2019/2020 թթ․ մրցաշրջանում «Երևանը»։ Ցավալի այս իրողությունը խոսում է այն մասին, որ մեր երկրում դեռևս չկան համապատասխան պայմաններ նորմալ մրցաշրջան անցկացնելու համար։ Ավելի ստույգ, այդ պայմանները չեն ստեղծվում առաջնության կազմակերպիչների կողմից։

Իսկ ինչու առաջնությունը լքեց «Սևանը»։ Պրեմիեր լիգայի նորեկը «Ալաշկերտի» դեմ հանդիպումից առաջ ՀՖՖ-ին մեղադրելով ապակառուցողական գործողությունների մեջ պահանջել էր նաև ֆուտբոլային կառույցի ղեկավար կազմի հրաժարականը։ Նոյեմբերի 13-ին «Սևանը» բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին ՀՀ Ազգային ժողովի Գիտության, Կրթության, Մշակույթի, Երիտասարդության և Սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին ներկայացնելով ստեղծված իրավիճակը։ ««Սևանը» պահանջում է հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր ակումբների նկատմամբ և թիմերին չբաժանել օտարների և յուրայինների։ Վերջ տալ «Սևան» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ընդգծված կոշտ, կտրուկ և արհամարհական վերաբերմունքը, այլապես մենք կդադարեցնենք մեր ելույթները առաջնությունում, բայց չենք դադարի պայքարել արդարության համար։ Մենք պատրաստ ենք ֆուտբոլային դաշտում արդար խաղի սկզբունքներով ապացուցել մեր ուժը հայկական ֆուտբոլային ընտանիքում, այլ ոչ թե կուլիսային խաղերի միջոցով։ Հանուն ֆուտբոլի զարգացման և արդար մրցակցության, դեռ ժամանակ կա շտկելու իրավիճակը»,- մասնավորապես գրված էր նամակում։

«Սևանի» նամակն ու պահանջները մնացին անպատասխան, ինչի հետևանքով հայկական ֆուտբոլը ստացավ հերթական ծանր հարվածը։ Փաստենք թերևս հետևյալը․ հայկական ֆուտբոլում հաստատվել է մթնոլորտ, որում հնարավոր չի լինում լուծել ծագած խնդիրները, հնարավոր չի լինում այսպես ասած լեզու գտնել միմյանց հետ։ Միջադեպը միջադեպի հետևից, սկանդալը սկանդալի ետևից։ Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Բնական է, որ ՀՖՖ-ն ամենի մեջ կմեղադրի ակումբներին, որոնք լքել են առաջնությունը։ Ասել, որ մրցաշրջանը բոյկոտած ակումբները որևէ կերպ մեղավոր չեն ճիշտ չի լինի։ Չմոռանանք «Երևան» ակումբի սկանդալային պատմությունը։ Միևնույն ժամանակ եթե երորդ տարին անընդմեջ առաջնությունն ավարտվում է թիմերի ոչ լիարժեք կազմով, նշանակում է, որ ՀՖՖ-ն ուղղակի չի կարողանում կազմակերպել մրցաշրջանը։

Կատարվածի պատասխանատուն առաջին հերթին ֆուտբոլի ֆեդերացիան է։ Մեղավորներ կարելի է շարունակ փնտրել, բայց այս իրավիճակում առաջնային է հենց պատասխանատվությունը։ Մեկնաբանությունները ևս ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում