Wednesday, 26 01 2022
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում են գրանցել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին

Պուտինի ձիթենու ճյուղն ու «ճիպոտը». Հայաստանի համար գերկարևոր ներքինը

Սոչիում եռակողմ հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Պուտինը խորհրդանշական, հուշանվեր ձիթենու ճյուղեր է նվիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին, ասելով, թե դրանք խորհրդանշում են խաղաղություն ու բարեկեցություն և ինքը հույս ունի, որ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն: Սակայն, ի՞նչ է անելու օրինակ Պուտինը, եթե դրանք չկատարվեն, եթե որևէ կողմ խախտի ձեռք բերված պայմանավորվածությունը: Ճյուղը «դարձնելո՞ւ» է այսպես ասած ճիպոտ, եթե օրինակ Ադրբեջանը շարունակի ապակայունացնել իրավիճակը ռազմավարական դաշնակից Հայաստանի սահմանի հանդեպ գրոհներով, թե՞ հենց այդ գրոհներն են ՌԴ նախագահի ձեռքին դառնալու «ճիպոտ» Հայաստանի դեմ, եթե Երևանը փորձի դիմադրել որևէ անցանկալի պայմանի, որին Ռուսաստանի համաձայնությամբ կարող են հասնել Թուրքիան ու Ադրբեջանը:

Իրավիճակը իհարկե շատ ավելի բարդ և շերտավոր է, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել արձանագրելու, ըստ այդմ միարժեք գնահատականներն ու եզրահանգումները մեծ հավանականությամբ կարող են այդքան էլ մոտ չլինել իրականությանն իր ամբողջ ընդգրկումով, սակայն ակնառու է, որ Սոչիի հանդիպմանը Ռուսաստանը առնվազն մեկից ավելի աստիճանով բարձրացրել է իր պատասխանատվությունն իրավիճակի զարգացման համար, ըստ այդմ իրավիճակի հետագա ապակայունացումը կամ անմիջականորեն լինելու է այդ պատասխանատվության «իրացում», այսինքն ՌԴ-ը լինելու է գլխավոր պատասխանատուն, կամ որևէ ապակայունացում վկայելու է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ կառավարել ռազմա-քաղաքական իրադրությունն իր պատասխանատվության գոտում, իր «կարմիր գծերից» ներս:

Մյուս կողմից, կգնա՞ր Պուտինը պատասխանատվության այդպիսի ընդգծման կամ շեշտադրման, եթե չունենար այսպես ասած դրա տակից դուրս գալու բավարար չափի վստահություն: Ենթադրվում է, որ՝ չէր գնա: Այդուհանդերձ, բոլոր դեպքերում ակնառու է, որ իրավիճակը մոտեցել է մի փուլի, երբ խաղադրույքները չափազանց բարձր են, ըստ այդմ չափազանց կարևոր է դառնում դրանում ներգրավված կողմերի ներքին դիմադրունակությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի: Ահա այս ֆոնին չափազանց կարևոր է, թե ինչ տրամադրություններ ու բովանդակություն է լինելու հասարակական-քաղաքական շրջանառության առարկա, և ինչ մթնոլորտ է լինելու Հայաստանում, որովհետև շատ կարևոր է նաև, թե ինչպիսին են լինելու Հայաստանի ներտնտեսական գործընթացները: Այլ կերպ ասած, ակնառու է, որ ներկայիս փուլում Հայաստանի համար բազմակի ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում բովանդակալից, օրակարգային հարցերի վերաբերյալ սեփական հստակ հայեցակարգային, գաղափարական, արժեքային մոտեցումներն ունեցող, մանիպուլյատիվ ինտրիգներից զերծ ընդդիմության առկայությունը, և սրան զուգահեռ՝ ներկայիս փուլում Հայաստանի ներքին ապակայունացման ցանկացած քայլ էլ դառնում է էլ ավելի մեծ սպառնալիք՝ արտաքին առավել բարձր «խաղադրույքների» այս փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում