Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղությամբ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը` ուղղված երեխաների ու կանանց առողջության պահպանմանը, ինչպես նաև սնուցման վիճակի բարելավմանը:

Անահիտ Ավանեսյանը խոսել է ՀՀ մարզերում անցկացվող «Վաղ տարիքի երեխաների սնուցումը, աճը և զարգացումը» թեմայով դասընթացների մասին, կարևորել ծրագրի շարունակականությունը: Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում սպասվող բարեփոխումները:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

«Հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ և հատկապես հետպատերազմյան շրջանով պայմանավորված իրավիճակը` հոգեկան առողջության պահպանումը մեր առաջահերթություններից է»,-ասել է նախարարը:

Նախարար Ավանեսյանը կարևորել է նաև մարզերում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ բարեփոխումների արդյունքում մարզերում առողջության առաջնային օղակի և հիվանդանոցների աշխատանքը կդառնա ավելի ներդաշնակ, իսկ բժշկական ծառայությունները` ավելի որակյալ: Անդրադարձ է եղել նաև իմունականխարգելման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանին պատվաստանյութերի մատակարարման, սառցային շղթայի հզորացման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման, ապատեղեկատվության հաղթահարման հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում