Wednesday, 26 01 2022
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում են գրանցել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին

Գերիների հետ կապված առաջընթաց կլինի, բայց կլինի դանդաղ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

-Պարոն Ղազարյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի հայերի հանցագործությունները միջազգային մակարդակով ներկայացվեն Հայաստանի դեմ դատական հայցերի տեսքով։ Հայաստանը անհանգստանալու, մտածելու առիթ ունի՞։

-Այն դատը, որ արդեն հարուցվել է Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի կամ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ արդարադատության դատարանում, ռեպարացիան այդ տեսքով կներկայացվի, բայց միայն այդ դատավարության շրջանակներում։ Մնացածն արդեն իրենք պետք է մասնավորեցնեն, թե որ դատարան իրենք միտք ունեն դիմելու։ Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որևէ կոնկրետ դատարան, որտեղ իրենք կարողանան ներկայացնել հայց՝ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Ապագայում կունենանք։ Մենք տարածքային վեճեր հիմա ունենք, և երկու պետություններն էլ համաձայն կլինեն դիմել ՄԱԿ դատարան և կդիմեն, բայց առանց Հայաստանի համաձայնության հայց ներկայացնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատական ատյան՝ կարելի է միայն այն հիմքով, որով ներկայացվել է՝ ռասիզմի հիմքով։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և Ադրբեջանը դիմել են ՄԻԵԴ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Հայաստանն ի՞նչ կարող է անկալել, որքանո՞վ հօգուտ Հայաստանի վճիռներ կլինեն առաջիկայում։

-Դժվար է ասել։ Ինձ թվում է՝ երկուսի հայցն էլ, եթե կոնկրետ ՄԱԿ Արդարդատության միջազգային ատյան դատական վարույթի մասին է, երկուսի հայցն էլ կբավարարի որոշակիորեն, ոչ ամբողջությամբ, միջանկյալ միջոցների մասին հայցը նույնպես ոչ բոլոր կետերով կբավարարվի։ Օրինակ՝ գերիների վերադարձով, վստահ եմ, չի բավարարվի, բայց այն, որ գերիների կյանքն ու անվտանգությունը կապահովվի, այդ մասով կարող է բավարարել։ Եվ հիմա որքան հասկանում եմ այս հայտարարությունից, նոր դատ են ուզում բացել, իհարկե, շատ ընդարձակ և անորոշ է ասվում, և եթե խոսքը վերաբերում է հանցագործություններին, ապա դա պետք է լինի միջազգային քրեական դատարանը, բայց Ադրբեջանը չի ընդունել այդ դատարանի իրավազորությունները, չի կարող դիմել հանցագործության դեպքում միջազգային քրեական դատարան։ Կան կիսադատական մարմիններ, որտեղ կարող են ներկայացվել անհատական գանգատներ, կամ միգուցե նկատի ունեն հայ պաշտոնատար անձնանց կամ անհատների նկատմամբ միջազգային քրեական հետապնդում Ադրբեջանում հարուցված քրեական գործերի հիման վրա։ Դա արդեն իսկ արվում է, և Հայաստանի կողմից էլ է արվում։ Այնպես որ, իրենք պետք է կոնկրետ մասնավորեցնեն, թե ինչի մասին է խոսքը։

-Հայտարարում են, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի պատերազմի ժամանակ հանցագործությունները միջազգային մակարդակով ներկայացվելու են Հայաստանի դեմ դատական հայցերի տեսքով։

-Ամպագոռգոռ հայտարարություններ են, մեր տվյալները շատ ավելին են իրենց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, քան Ադրբեջանի, բայց առայժմ երկու միջազգային ատյաններ են զբաղվում այս հարցերով, այլ միջազգային ատյան եթե խոսքը կիսադատական կամ մոնիթորինգային մարմինների մասին չէ, այս պահի դրությամբ միջպետական գանգատ ներկայացնելու համար ես չեմ տեսնում։

Իսկ ընդհանրապես, մենք Ադրբեջանի կողմից միջազգային դատական ատյաններ դիմելու այս գործողություններից մտահոգվելու առիթ ունե՞նք։

-Որոշ կետերում ունենք։

-Մասնավորապես ո՞ր․․․

-Մասնավորապես այն, որ մենք մոտ երկու տասնամյակ գրավված ենք պահել տարածքներ, որտեղ այնպիսի ավերածություններ են արվել, որ դժվար է դա հիմնավորել ռազմական գործողությունների անհրաժեշտությամբ, այսինքն՝ ավելին է եղել, քան անհրաժեշտ է։ Դա ես ասում եմ՝ նայելով կոնկրետ նկարներին և դրա մասին Ադրբեջանն էլ է ներկայացրել իր հայցի մեջ։ Բայց նրանք էլ մտահոգվելու տեղ ունեն, իհարկե, արդեն 2010-20թթ․ ընթացքում։

-Երկու գերի վերադարձավ հայրենիք։ Առաջիկայում ի՞նչ նորություններ կարող են լինել գերիների հետ կապված։

-Առաջընթաց կլինի, բայց կլինի դանդաղ։ Դա կախված է լինելու քաղաքական բանակցություններից։ Այսինքն՝ իրավական գործընթացն իր ընթացքն ունի, իրավական ռելսերի վրա է գտվում հարցը, և կլինի առաջընթաց, բայց դանդաղ, իսկ քաղաքական բանակցությունները կարող են արագացնել դա։

-Իրավական ասել նկատի ունեք այն, որ հնարավոր է տարիներ ձգվի՞։

-Այո՛, երկու ատյանում է այդ հարցը քննարկվում՝ ՄԱԿ-ի դատարանում և ՄԻԵԴ-ում, մնացածը քաղաքական բանակցությունների արդյունքում  կլինի, որովհետև, ցավոք, գերիների հարցը ներկայացվում է որպես լծակ Հայաստանի վրա քաղաքական բանակցություններում օգտագործելու համար։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում