Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար

Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն)  ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:

Վարկի շուրջ 50 տոկոսն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը  ընդլայնելու համար: Վարկային միջոցների մյուս մասն  ուղղվելու է կանաչ ծրագրերի, մասնավորապես,  էներգաարդյունավետության բարձրացմանն ու  Հայաստանում ածխածնային արտանետումների կրճատմանը նպաստող ծրագրերի իրագործմանը:

ՕՊԵԿ միջազգային զարգացման Հիմնադրամի մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գործառնությունների գծով գլխավոր տնօրենի օգնական Թարեք Ալնասարի խոսքով. «Մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունն Ամերիաբանկի հետ` Հայաստանում ՓՄՁ-ների ու էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նոր գործիքների միջոցով, որոնք կօգնեն ապահովել ՓՄՁ-ներին շրջանառու կապիտալով, և կնպաստեն կայուն էներգետիկայի զարգացմանն ու տնտեսական դիմացկունությանը»:

Հիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։  Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում (20 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):  Երկրորդ վարկը (25 մլն ԱՄՆ դոլար), որը տրամադրվել է հիմնադրամի առևտրի ֆինանսավորման գործառնությունների շրջանակում, նպաստեց Ամերիաբանկի միջազգային առևտրային պորտֆելի ընդլայնմանը: Նշված երկու վարկային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում ֆինանսավորում է ստացել ավելի քան 130 ձեռնարկություն:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց . «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամին մեր երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ ՓՄՁ ֆինանսավորումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է, և մենք ուրախ ենք կրկին միավորել ջանքերը մեր հաճախորդներին երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու համար: Հավատարիմ մնալով մեր կանաչ ռազմավարության ծրագրերին` ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվելու են էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը»:

Նշենք նաև, որ Ամերիաբանկը 2009 թվականից ի վեր ֆինանսավորել է ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլարի նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

OPEC-ի հիմնադրամի մասին

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համաշխարհային մանդատ ունեցող զարգացման միակ հաստատությունն է, որն անդամ երկրների միջոցներից ֆինանսավորում է բացառապես ոչ անդամ երկրներին: Հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային գործընկերների հետ` միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում տնտեսական և սոցիալական աճը խթանելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամն ստեղծվել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից 1976 թվականին հստակ նպատակով` խթանել զարգացումը, ամրապնդել համայնքները և հզորացնել մարդկանց: Մեր աշխատանքը մարդակենտրոն է՝ ուղղվելով այնպիսի ծրագրերի, որոնք բավարարում են հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, էներգիան, ենթակառուցվածքները, զբաղվածությունը (հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում), մաքուր ջուրը և սանիտարահիգիենիկ պայմանները, առողջապահությունը և կրթությունը: Մինչ օրս ՕՊԵԿ-ի հիմնադրամն ավելի քան 22 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել ավելի քան 125 երկրներում իրականացվող զարգացման նախագծերի համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 187 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր տեսլականն այնպիսի աշխարհ է, որտեղ կայուն զարգացումն իրականություն է բոլորի համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ.3-րդ եռամսյակի արդյունքների բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում