Thursday, 28 03 2024
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ

Եթե գլխավոր չեկիստն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերն է Հայաստանում, իրենք քանի՞ գլուխ ունեն, որ դեմ գնան

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել, թե վտանգված է հայ-ռուսական հարաբերությունների ապագան։

Մեջբերենք հայտարարությունից մի հատված․«Հարյուրամյակներով հայ մարդն իրեն տեսել է Ռուսաստանի հետ համագործակցության պատմամշակութային, ռազմաքաղաքական գործակցության դաշտում` համարելով, որ քրիստոնյա հայ ժողովրդի բնական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը քրիստոնյա ռուս ժողովուրդն է: Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Հայաստանը մնաց տարածաշրջանում ռուսակա հենակետ, ռազմաբազա ունեցող  միակ երկիրը: Պատմական իրողություններով պայմանավորված` հայ մարդը մշտապես կարևորում է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան,  չափազանց զգայուն է Ռուսաստանի քայլերի, հայկական շահը պաշտպանելու կամ անտեսելու նկատմամբ»։

Ըստ հայտարարության՝ ակնհայտ է, որ Հայաստանում գերիշխում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական համակրանքը, կա վստահություն, որ վերջինս կարևորում է հայկական շահը և թույլ չի տա այն անտեսել․«Հետևաբար Ռուսաստանը պետք է թույլ չտա, որ ժողովրդի երբեմնի աջակցությունը կորցրած, գերազանցապես հակառուսական դիրքորոշում ունեցող  քաղաքական գործիչներով համալրված հայաստանյան իշխանությունն, առանց ժողովրդի դատին ներկայացնելու, Ռուսաստանի պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման գործիչների ճնշման ներքո ի վնաս Հայաստանի ստորագրի որևէ վերջնական փաստաթուղթ»,-նշված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարության մեջ։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանում ապրող չեկիստները, որոնք հնարավոր է «յան» ազգանունն ունենան՝ ուշադիր չեն․«Գլխավոր չեկիստը՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը մի քանի  անգամ, բոլոր հարմար առիթներով հայտարարել է, որ ինքը համագործակցում է,  որպես իրեն գործընկեր Հայաստանում ճանաչում է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ դա իրենց չեկիստ շեֆի կարծիքն է։ Եթե իրենք այդքան նվիրված են չեկիզմին և իրենք չեկիստական երդումին, պետք է հավատարիմ լինեն նաև վերտիկալին՝ ուղղահայացին։ Եթե  գլխավոր չեկիստն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերն է Հայաստանում, իրենք  քանի՞ գլուխ ունեն, որ վերտիկալին դեմ գնան, ընդվզո՞ւմ են գլխավոր չեկիստի դեմ, թե՞ դեմ են Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանին հո չեկիստները չե՞ն ընտրել, ընտրել է ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը։ Իրենց  երդման տեքստը թող հիշեն՝ ծառայում են հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը՝ անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ-ում է, ԽՍՀՄ-ում, թե Եվրասիական միությունում։ Իրենք  Հայաստանին են ծառայում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երկու կարևոր խախտում են թույլ տալիս․«Առաջինը՝ չեն հարգում գլխավոր չեկիստին, իրենց շեֆին, նրա կարծիքը, երկրորդը՝ չեն հարգում ՀՀ քաղաքացիների ընտրությունը, եթե կուզեք նաև երրորդը՝ իրենք  երդման տակ են,   նախկին չեկիստ չի լինում, իրենք պրիսյագայի տակ են, պրիսյագայով պետք է իրենց ղեկավարին  ասեն՝ ճիշտ այդպես։ Լուծարել է պետք  դրանց կազմակերպությունը։ Արդարադատության նախարարությունը պետք է լուծարի այդպիսի կազմակերպությունը, որը դեմ է գնում մեր դաշնակից պետությանը՝ Ռուսաստանին, բացահայտ «դոնոս» է գրում, որ այստեղ  Հայաստանում կա մի մարդ, որին դուք վստահում եք, մենք չենք վստահում, մեր կարծիքով՝ նա անվստահելի է։ Ձեր կարծիքը փաթեթավորեք ու տեղավորեք ձեր մեջ։ Իրենք գիտեն՝ որտեղ և ինչպես»։

Ազատ Արշակյանի խոսքերով՝  նման տրամադրությունների տարածումն իրենց համար վտանգ պարունակում է, բայց ոչ հասարակության․«Իսկ Հայաստանի Հանրապետության համար վտանգ չէ, լյուստրացիա է, որ ազգային անվտանգության ծառայության մեջ չկա  Հայաստան բառը։ Պետք է անպայման նշվի՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն։ Իրենք չգիտեն, որ պետության ԱԱԾ-ն են, դրա համար էլ՝ դեմ են և՛ Հայաստանին և՛ մեր դաշնակցին՝ տվյալ պահին Վլադիրմիր Վլադիմիրովիչ Պուտինին»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում