Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս տեսակ բաները բացասական ազդեցություն կունենան «Հայաստան» հիմնադրամի վրա. Արամ Մալյանը՝ Քոչարյանի քայլի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ՍԴՀԿ ներկայացուցիչ Արամ Մալյանը

-Պարոն Մալյան, այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է։ Մինչ այդ ընթանում է հիմնադրամի հեռուստամարթոնը։ Մարաթոնի մեկնարկից կես ժամ առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածում, թե չի մասնակցի «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված  է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը: «Իմաստ չեմ տեսնում մասնակցել մի նիստի, որը վնասելու է համահայկական կառույցին»,-ասել է նա։ Արդյոք Քոչարյանն իր այս հայտարարությամբ չի վնասո՞ւմ համահայկական կառույցին։

-Մեր կարծիքը որպես ՍԴՀԿ ներկայացուցիչ այն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շատ կարևոր է, այն միշտ պետք է շարունակի իր գործունեությունը։ Այն շատ կարևոր է թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի համար։ ՍԴՀԿ կարծիքով՝ այսպիսի որոշ չհասկացված բաներ, որ տեղի են ունենում, մտահոգիչ են, քանի որ վախենանք, որ ժողովրդի կողմից կառույցը կկորցնի իր վստահությունը։ Դրա համար հիմնադրամը պետք է միշտ ուժեղ և կուռ լինի, գործակցի, այսինքն՝ պետք է որևէ կերպ դեմ չգնալ հիմնադրամին և որևէ առիթ չտանք, որ ժողովուրդը կորցնի իր վստահությունը։ Եթե ժողովուրդը կորցնի վստահությունը և նվիրատվությունը նվազեցնի կամ չտա, դա շատ վատ կազդի կառույցի վրա։ Դրա համար մտահոգությունն այն է, որ որևէ խոչընդոտ չվնասի կառույցի գործունեությանը, շարունակենք մտածել հայրենիքի  մասին, տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելի ուժեղ լինել, տեսնենք, թե ինչպես պետք է նպաստենք հայրենիքի զարգացմանը, առաջընթացին և որևէ պատճառ չհանդիսանանք հայրենիքին վնաս հասցնելու։

-Քոչարյանի այսպիսի հայտարարությունը արդյոք հենց նպատակ չունի վնաս հասցնելու հիմնադրամի՞ն։

-Եթե չի ուզում մասնակցել, դա իր որոշումն է, իսկ ես ասացի մեր կուսակցության  դիրքորոշումը։ Վախենում ենք, որ այս տեսակ նյութերը բացասական ազդեցություն կունենան, ժողովուրդը կկորցնի իր վստահությունը հիմնադրամի նկատմամբ։ Եղավ հիմնադրամի հաշվետվությունը, պետք է ընդունենք, բոլորս նայենք և գնանք առաջ, և բոլորս հիմա պետք է տեսնենք, թե ինչպես հայրենիքին էլ ավելի օգտակար լինենք և զարգացնենք հայրենիքը։

-Արդյոք այսպիսի հայտարարությունից հետո Քոչարյանին չպետք է դուրս դնե՞լ հոգաբարձուների խորհրդից։

-Չեմ կարող ասել, դա իր որոշումն է, և մեզ համար բոլորի մասնակցությունն է կարևոր, ինչքան մասնակցենք և օգտակար լինենք, այնքան լավ։ Մենք հիմա պետք է մեկ բան մտածենք՝ ինչպես հայրենիքը պատրաստ պահենք թշնամու դեմ, գիտեք՝ հիմա ինչ վտանգների մեջ ենք, ապագայում չգիտենք ինչ կլինի։ Եվ մենք պետք է լծվենք այս գործին, պետք է մտածենք այս ուղղությամբ և կենտրոնանանք այդ կետերը կյանքի կոչելու վրա, թե ինչպես դիմադրենք թշնամուն, պահենք հայրենիքը և զարգացնենք։ Դրա համար կարևոր է բոլորիս միասնությունը։

-Լիբանանում խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամ է։ Հաշվի առնելով խորացած ճգնաժամը, ի՞նչ եք կարծում, որքանով տեղի համայնքը պատրաստ կլինի նվիրատվության։

-Ամեն տարի Լիբանանի տեղական մարմինն աջակցել է Հիմնադրամին ամեն տեսակ, վստահ եմ, որ Լիբանանի հայ համայնքը նորից է պատրաստ աջակցել՝ հակառակ տնտեսական ճգնաժամին, և թեկուզ այդ ճգնաժամի առկայությանը՝ պետք է օգտակար դառնա հայրենիքին։

-Դուք անդրադարձաք հիմնադրամի հաշվետվությանը։ Այդ հաշվետվությունից հետո որևէ կասկած կա՞ 2020 թվականի պատերազմական իրավիճակում հավաքագրված գումարների բաշխման հետ կապված։

-Կառավարությունը ամբողջովին ներկայացրել է ամբողջ հաշիվները, շատ ավելի մանրամասնություններ կներկայացվեն: Ես չեմ հասկանում՝ դա որքանո՞վ ի շահ Հայաստանի կարող է լինել։ Նորից եմ կրկնում՝ մեր մտավախությունը մեկ բանում է՝ Սփյուռքի ժողովրդի վստահությունը, որ կա հիմնադրամի նկատմամբ, պետք է պահպանվի, որևէ պատճառ չպետք է լինի, որ ժողովուրդը կասկածն ունենա Հիմնադրամի նկատմամբ։ Մեր կարծիքը հետևյալն ՝ Հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը և օգտակար լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում