Tuesday, 16 04 2024
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ովքե՞ր են դրանք, որ ժողովուրդը վստահի. այդ ցուցարարները Քոչարյանի արբանյակներն են տարբեր անունների տակ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը

Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում հայտարարեց, որ բանակը երկար ժամանակ զբաղված է եղել քաղաքականությամբ, հետևաբար, արդյունքն էլ այսպիսին պետք է լիներ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

Երևի ինքը նկատի ունի այն, որ նախարարները կատարել են նախագահների հրամանները: Ասենք, 2008-ի մարտի 1-ին նախագահի հրամանով է ամեն ինչ կատարվել:

Ձեր կարծիքով քաղաքականության մեջ ներգրավված լինելը որքանո՞վ է խանգարել բանակի կայացմանը:

Իհարկե, խանգարել է: Օրինակ, երբ վերջերս ԳՇ պետը պահանջեց վարչապետի հրաժարականը, դա քաղաքականությանը խառնվել չէ՞ր:

Սյունիքի հետ կապված տարբեր մտահոգություններ են հնչում, հայտարարում են, որ Սյունիքը վտանգված է, ասուլիսներ են տալիս: Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք:

Ես  լսեցի, որ վարչապետն ասաց՝ մտահոգություններ չկան Սյունիքի հետ կապված: Ամեն ինչը մենք դեռ չենք ավարտել, դեռ բանակցությունների փուլում ենք՝ ճանապարհները բացելու, երկաթգիծը կառուցելու հետ կապված: Այդ ամենի շուրջ բանակցություններ են գնում: Աովետական ժամանակաշրջանում ճանապարհներ են եղել, որ գնացել են Ադրբեջան, այդ և մնացած բոլոր ճանապարհները պետք է բացվեն, որ մենք կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել:

Այս օրերին ցույցեր, երթեր են տեղի ունենում Երևանում, ազտագրական կամ դիմադրության շարժումներ են սկսվել, մարդիկ դուրս են եկել փողոց, պահանջում են իշխանություններից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթերը, նաև հրաժարականի պահանջ է հնչում: Ինչպե՞ս եք դուք սա գնահատում:

Շատ վատ եմ գնահատում: Այդ մարդիկ թող հրաժարական պահանջելու փոխարեն գնան սահմանները, օգնեն մեր զինվորներին, որպեսզի ինժեներական կառույցները  ավելի լավացնենք, բարելավենք: Մեզ դա է պետք, մեզ պետք չի, որ հավաքվեն հրապարակում և հրաժարական պահանջեն: Այդքան հեշտ բան չի, որ 20-30 հոգով հավաքվեն, պահանջեն, իշխանությունն էլ վռազ հրաժարական տա ու իրենց ասի՝ եկեք դարձեք իշխանություն: Այդ հրաժարական պահանջողները թող մի հատ ասեն, թե ինչ են արել պատերազմի ժամանակ, կամ ընդհանրապես ինչ են արել: Փոխանակ առաջարկներ անեն, ասեն, ասենք, մենք բոլորս ուզում ենք գնալ առաջնագիծ, օգնենք մեր զինվորներին, ինչո՞վ կարող ենք օգնել, կարող ենք խրամատները խորացնել, նոր խրամուղիներ սարքել, որ մեր զինվորը չզբաղվի այդ գործերով, այլ միայն հսկի մեր սահմանները:Թող հավաքվեն, գնան ասենք, երկրորդ կորպուսի հրամանատարի մոտ, ասեն՝ մենք 100 հոգով եկել ենք, ի՞նչ կարող ենք անել առաջնագծի համար, ինչով կարող են օգուտ տալ մեր զինվորներին: Այսպիսի բաներ պետք է անենք, պետք է դառնանք միասնական, բոլորով մի մեխի խփենք: Թե չէ, 2020 թվականին էլ ոտքի ելան, Հայաստանի փրկության շարժում սկսեցին 17 կուսակցություններով: Եկան միացան իրար ու սկսեցին ակցիաներ անել, ի՞նչ դուրս եկավ: Վերջում փողոցում խորոված արեցին, կերան: Ամբողջ ազգը սգի մեջ էր, իրենք Բաղրամյան պողոտայում խորոված էին անում: Հիմա էլ նույն մարդիկ են էլի դուրս եկել, ուղղակի տարբեր ձևով են անում:

 Պատասխանելով, թե ինչու սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում ինժներական աշխատանքները պատշաճ չեն արվել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատճառներից մեկն այն է, որ 2020-ի նոյեմբերից հետո ոմանք փորձում էին և ի վերջո հաջողեցին բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: «Բա եթե բանակի մի մեծ մասը զբաղվում էր քաղաքականությամբ, սահմանով ո՞վ էր զբաղվելու իրենց կարծիքով»,-ասել է վարչապետը: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, մենք տեսանք Ազգային ժողովի, կառավարության շենքերի գրավումը: Դրանք նույն ուժերն են, որոնք հիմա նույնությամբ զբաղվում են էդ գործով: Խուլիգանություն են անում դրանք: Մեզ դա հիմա բոլորովին պետք չի, մենք պետք է արագ, քանի ձյուն չի եկել, խրամատները ամրացնենք, խորացնենք: Առաջնագծին մեր ժողովրդի օգնությունն է պետք: Այո, բանակը խառնվել էր քաղաքականությունը, որը չպետք է աներ:

Այս ցույցերը, բողոքի ակցիաները ինչի՞ կարող են հանգեցնել:

Ովքե՞ր են իրենք, որ արդյունք ունենան: Գնացեք ու հատ-հատ այդ մարդկանց կենսագրությունը նայեք: Ովքե՞ր են դրանք, որ ժողովուրդը պետք է վստահի: Նրանք Քոչարյանի արբանյակներն են տարբեր անունների տակ, նույն հրամանն են կատարում: Նրանք նույն գործն են կատարում, ինչը որ Քոչարյանը  էս վերջին հանրահավաքն արեց: Նույն գիծը շարունակում են սրանք:

Այս պայմաններում ինչպե՞ս պետք է ուշքի բերել բանակը:

Բանակն իր հզորությունն արդեն ցույց տվեց: Մենք թուրքին ցույց տվեցինք, որ կարող ենք անել այն, ինչ պետք է և կանենք: Մեր բանակը կարող է մեր սահմանները պաշտպանի, հարկ եղած դեպքում հակահարված տանք և մնացած ամեն ինչը անենք: Թող մեր սահմաններից հեռու մնան: Նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպում է լինելու Սոչիում, այնտեղ արդեն կտեսնենք՝ ինչ պայմաններ, ինչ նախապայմաններ կան: Մեր ժողովուրդն ուղղակի վռազում է, մի քանի օրից շատ բան հասկանալի կլինի: Իսկ այն  մարդիկ, որ փողոց են ելել վազում են այս ու այն կողմ, նրանց վրա թող ուշադրություն չդարձնի, նրանք էլ են մաշվելու, գնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում