«Պակիստանյան հոսք» գազատարի հզորությունը կարող Է ավելանել մինչեւ 16 մլրդ խորանարդ մետր: «Մեր փոխգործակցության մեջ կարեւոր դերը կոչված Է խաղալ տարեկան մինչեւ 16 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող 1100 կիլոմետր երկարությամբ «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման առաջատար նախագիծը»,-հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ հանդես գալով ռուս-պակիստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Պակիստանի Էներգետիկայի նախարար Օմար Այուբ Խանը ճշտել Է, որ նախագծի արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար: ՌԴ-ն եւ Պակիստանը Կարաչիից մինչեւ Լահոր ընկած «Հյուսիս-Հարավ» գազատարի կառուցման միջկառավարական համաձայնագիրն ստորագրել են 2015 թվականին:
Պակիստանի հարավի Կարաչիի եւ Գվադարի նավահանգիստներում 1,1 հազար կիլոմետր երկարություն եւ տարեկան մինչեւ 12,3 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող խողովակը պետք Է հեղուկացված գազի տերմինալները կապի երկրի հյուսիսում գտնվող Լահորի Էլեկտրակայանների եւ գազի արդյունաբերական սպառողների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: