Wednesday, 26 01 2022
01:00
Լեհաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի նախագահը հանձնարարել է խստացնել շինարարական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթների կարգը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք
Հայաստանում երկաթուղային ծրագրերի իրականացումը Ֆրանսիայի առաջնահերթություններից է
00:30
Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին
00:20
Ուկրաինան լքելու ամերիկացիներին տրված հանձնարարականները չեն նշանակում «ներխուժման» վստահություն. Բլինկեն
00:10
ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանի արաբական հրամայականը

Արաբական Միացյալ Էմիրությունները Թուրքիայի տնտեսությունում ներդրումային ծրագրերի համար կկազմավորի 10 միլիարդ դոլար նախնական կապիտալով ներդրումային հիմնադրամ: Այդ մասին համաձայնությունը կայացվում է Էմիրությունների փոխնախագահ, Դուբայի էմիր Բեն Զայիդի Թուրքիա կատարած այցի ընթացքում: Այս տեղեկությունը Հայաստանի համար կարող է թվալ ոչ այնքան կարևոր, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի հանրությունն ու հայությունն ընդհանրապես համակված է նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն առնչվող հարցադրումներով, սպասումներով, մտահոգություններով: Սակայն, Հայաստանը ներկայումս ունի ոչ միայն ընթացիկ օպերատիվ ռազմա-քաղաքական հարցեր լուծելու, այլ նաև ռազմավարական նշանակության աշխատանքի անհրաժեշտություն, իսկ այդ առումով Էմիրություններ-Թուրքիա հարաբերության կարգավորման գործընթացը արժանի է ուշադրության:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայացքն Էմիրությունների ֆինանսական հնարավորության ուղղությամբ թեքել է ամիսներ առաջ: Էրդողանը փնտրում է տնտեսական կոլապսից խուսափելու, ըստ այդմ 2023 թվականի հերթական նախագահական ընտրության տապալումը կանխելու ելք: Անցնող օրերին Թուրքիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ էին ընդդեմ տնտեսական անկման, ընդդեմ լիրայի արժեզրկման հակառակորդների, իսկ արտահերթ ընտրության հավանականությունը հասունանում է այն աստիճան, որ Էրդողանը ստիպված էր ուշադրություն դարձնել այդ մասին խոսակցություններին ու հայտարարել, որ չի լինի արտահերթ և կլինի նախագահի 2023 թվականի հերթական ընտրություն: Բայց, որևէ այդօրինակ իշխանություն իհարկե երբեք էլ չի խոստովանի արտահերթի հավանականությունը, քանի որ դա ուղղակի կբերի իշխանական բուրգի դե ֆակտո փլուզման: Եվ ահա, այդ ֆոնին Էրդողանին ձեռք է մեկնում Էմիրությունները: Ներդրումային հիմնադրամի մասին տեղեկությունն օգնել է, որպեսզի թուրքական ֆինանսական շուկան փոքր ինչ կայունանա, լիրան փոքր ինչ վերականգնի արժեզրկման նոր հակառակորդից հետո կորցրած կետերը: Որքան կայուն կլինի այդ գործընթացը, կախված է իհարկե ոչ միայն Էմիրություններից, այլ նաև միջազգային մի շարք այլ գործոններից: Սակայն ակնառու է, որ Թուրքիայի տնտեսական կյանքում, հետևաբար Թուրքիայում ընդհանրապես էական ազդեցություն է ստանում Արաբական Միացյալ Էմիրությունները:

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի համար ռազմավարական լրացուցիչ նշանակություն է ստանում Էմիրությունների հետ հարաբերության խորացումը, հատկապես հաշվի առնելով այն, որ կարգավորելով Թուրքիայի հետ հարաբերությունը կամ գնալով կարգավորման, համաձայնելով այսպես ասած աշխատել թուրքական տնտեսությունը փրկելու օգտին, Էմիրությունները բոլորովին չի հրաժարվել էրդողանյան Թուրքիայի քաղաքական պատկերացումների առնչությամբ ունեցած հակադրություններից: Այդպիսով, Երևանի համար արաբական աշխարհն ու մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունները որպես արտաքին քաղաքական և անգամ անվտանգային ուղղություն ստանում են լրացուցիչ նշանակություն, որը պետք է զարգացնել: Ի դեպ հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ միջազգային տնտեսական ֆորումի առիթով այդ երկիր էր ժամանել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն Էմիրություններ էր այցելել Սաուդյան Արաբիա կատարած պատմական այցից հետո, որն առաջինն էր Հայաստանի անկախությունից ի վեր, այն էլ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում