Wednesday, 26 01 2022
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը
Անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում են գրանցել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին

Ինչպես առանց այդ էլ բարդ պատկերը չշրջել Հայաստանի դեմ

Հայաստանում տևական ժամանակ քննարկվում է հարցը, թե Երևանն ինչու ռազմական փոխօգնության համար Ռուսաստանին չի դիմել գրավոր: Այդ «գործոնը» տեղեկատվական դաշտ բերեց ռուսական փորձագիտական դաշտը, որն իր թերևս ճնշող մեծամասնությամբ՝ հատկապես կովկաասյան թեմատիկան շոշափողնների մասով, գտնվում է թուրքական և ադրբեջանական խնամքի կամ բիզնես-գործընկերության ներքո: Ահա այդ շերտը հրապարակ բերեց «միտքը», թե Երևանը Ռուսաստանին դիմել է բանավոր, ոչ գրավոր: «Միտքը» հրապարակ է բերվել պարզ տրամաբանությամբ՝ «չեք դիմել գրավոր, էլ ի՞նչ եք ուզում Ռուսաստանից»: Օրերս անդրադառնալով այդ հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գրավոր դիմում ներկայացվել է սկսած դեռևս մայիսի 12-ից, երբ ադրբեջանցիները խախտելով Հայաստանի սուվերեն սահմանը խորացել էին Սև լճի տարածքում:

Խոշոր հաշվով, այստեղ տրամաբանությունն այն է, որ Հայաստանի սահմանի հանդեպ տեղի ունեցող ագրեսիան մեկ երևույթ է, հետևաբար անտրամաբանական է դիմել այսպես ասած յուրաքանչյուր առանձին օրվա կամ դեպքի համար: Որովհետև, արձագանքող դաշնակիցը կամ բլոկը  կարձագանքի նաև արդեն եղած դիմումի հիման վրա, չսպասելով ամեն օրվա կամ ժամի համար առանձին գրավոր ընթացակարգի: Ավելին, իրական դաշնակցային մտադրության և պատրաստակամության պարագայում բավարար կլինի անգամ բանավոր դիմումը, և անգամ մեկ հայտարարությունը կամ գնահատականը:

Խնդիրն էլ հենց այն է, որ Ռուսաստանին պետք են պատրվակներ՝ իր այսպես ասած չեզոքությունը հիմնավորելու, լռության «ալիբիի» համար: Իհարկե հնարավոր է մտածել, որ հարկավոր է դիմել գրավոր ամեն առիթով և Մոսկվային զրկել «պատրվակներից»: Սակայն, իրականությունն այն է, որ Ռուսաստանը ունի բավականին մեծ, անհամեմատելի մեծ ռեսուրսային, քարոզչատեխնոլոգիական առավելություն Հայաստանի հանդեպ և «պատրվակ» միշտ էլ կգտնվի: Հետևաբար, խնդիրը այդ դաշտում չէ, առնվազն Հայաստանի համար: Ավելին, չի բացառվում, որ Հայաստանի գրավոր դիմումից հետո Ռուսաստանի իշխանությունը հորդորել է չանել հաջորդ՝ գրավոր քայլը և չդնել Մոսկվան փաստի առաջ: Եվ գուցե բանավոր դիմումն իհարկե բավարար է եղել, որպեսզի ՌԴ-ը աշխատի Բաքվի հետ այնպես, որ դադարեցնի մարտական գործողությունները:

Բայց, այստեղ ամբողջ հարցը այն է, որ այդ ֆոնին Ռուսաստանի համար «ալիբի» ստեղծելու ռուսական փորձագիտա-քարոզչական դաշտի գործողությունները հայաստանյան հասարակական-քաղաքական դերակատարների մի մեծ շերտ կամա, թե ակամա տեղափոխում է հայաստանյան դաշտ և քննարկում ոչ թե դաշնակցի ոչ դաշնակցային վարքագիծը, այլ այստեղ ստանձնում նրա «արդարացումների» «պրովայդերի» և պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու գործառույթ: Իհարկե այդ երևույթն էլ զարմանալի չէ, եթե նկատի ունենանք այն, որ մինչև անգամ պետության նախկին նախագահի մակարդակով կարող է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատասխանատվությունը բարդվել Հայաստանի իբրև թե ապակառուցողական բանակցային վարքի վրա: Եթե պատրաստ են «արդարացնել» թուրք-ադրբեջանական ագրեսիան, Ռուսաստանի «ապադաշնակցային» վարքագիծն ինչ է, որ չարդարացնեն: Սակայն, մեծ առումով հենց այս խնդիրն է, որ առանցքայիններից մեկն է ընդհանրապես Հայաստանի հանրային-քաղաքական վարքաբանության ելակետերի շարքում: Հասկանալի է վաղուց, որ պետք չէ պատրանք ունենալ Ռուսաստանի դաշնակցային վարքագծի կապակցությամբ: Այո, կլինեն մասշտաբներ ու շրջանակներ, որ Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը՝ որովհետև հակառակը անմիջական հարված կլինի իր անմիջական շահերին, և կլինեն մասշտաբներ ու բնույթներ, երբ Ռուսաստանը չի մտնի Հայաստանի խնդիրների տիրույթ՝ որովհետև կխուսափի այդ մասշտաբի համար խնդիրներ ստեղծել ադրբեջանցիների և թուրքերի հետ: Սա վաղուց պարզ իրողություն է, որքան էլ ցավալի լինի դա արձանագրելը: Ըստ այդմ, խնդիրը այլ տեղ է, ոչ թե Ռուսաստանին հերթական անգամ բանավոր կամ գրավոր «գանահարելու», այլ՝ Հայաստանում հասարակական-քաղաքական վարքագծի տրամաբանությունն ու բովանդակությունը հիմնովին վերափոխելու տիրույթում: Որպեսզի Հայաստանի հասարակությունը չվերածվի իր իսկ պետության դեմ տեղեկատվական որևէ գործընթացի «պրովայդերի», եթե անգամ դա արվում է միանգամայն ակամա և գուցե նաև անկեղծ մտահոգությունների բերումով: Ի վերջո, անհրաժեշտ է պատկերացումների և մտածողության վերափոխում, որ Հայաստանի համար կարևոր հարցերում անկեղծ մտահոգությունից անգամ ակամա բխի այլ վարքագիծ, որով կձևավորվի արտաքին որևէ սուբյեկտի պատասխանատվություն Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանի հանդեպ որևէ սուբյեկտի անպատասխանատվություն կբարդվի Հայաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում