Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին կենցաղային կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման խնդիրներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի ղեկավար Կառեն Էբեռլիին և նրա գլխավորած թիմի անդամներին՝ ծրագրի ղեկավարի տեղակալ, Հենրիկ Տորեմարկին, ծրագրի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, կոշտ թափոնների նախագծերի դիզայներ Գևորգ Մարտիրոսյանին, ֆինանսական գծով փորձագետ Արսեն Կարապետյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման հետ կապված տարաբնույթ խնդիրներ։

Էբեռլին և նրա ղեկավարած թիմի անդամները մարզպետ Կարեն Սարգսյանին ուղղեցին բազմաբնույթ հարցեր՝ կապված կենցաղային աղբի հավաքման և տեղափոխման, աղբավայրերի շահագործման, համայնքների խոշորացման դեպքում կենցաղային կոշտ թափոնների կառավարման գործընթացի իրականացման, վարձավճարների սակագների սահմանման և գանձման կարգի, բնակչության աճի տեմպերի, զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ։ Պատասխանելով բարձրացված հարցերին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ ներկա պահին համայնքներից հավաքագրվում է անհրաժեշտ տեղեկատվական բազան, որը կտրամադրվի Կոշտ թափոնների կառավարման միջազգային ծրագրի թիմի անդամներին, ապա կլինեն համատեղ քննարկումներ՝ ծրագիրն արդյունավետորեն կյանքի կոչելու համար։

«Մեր մարզում աղբահանություն իրականացվում է գրեթե բոլոր բնակավայրերում, բնակչությունը հիմնականում վճարում է աղբահանության դիմաց։ Համոզված ենք, որ ծրագրի ներդրման պայմաններում ևս գանձումների հետ կապված խնդիր չենք ունենա, այդ թվում՝ իրավաբանական անձանցից։ Մենք համատեղ պետք է կարգավորենք բոլոր տեխնիկական, իրավական, կազմակերպչական հարցերը, որպեսզի ունենանք կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդյունավետ մեխանիզմ, որակյալ ու անխափան սպասարկում։ Մարզպետարանը ձեր թիմին կաջակցի բոլոր հարցերում»,- նշեց մարզպետը։

Հանդիպման ավարտից հետո Կառեն Էբեռլին և թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեցին կենցաղային կոշտ թափոնների հավաքման վայրեր, աղբահանություն իրականացնող հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու աղբի հավաքման ու հեռացման, աղբավայրերի շահագործման գործընթացներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում