Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը կձևավորի՞ բազմաշերտ շղթան. Ադրբեջանն անհանգիստ է

Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբդուլահիանի հետ: Երկու զրույցների ընթացքում քննարկվել են թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակության հարցեր, թերևս հայտնի և պարզ օրակարգային հարցերով, որ առկա են արցախյան հարցի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանակում, տարբեր ձևաչափային մոդելներով: Երկու հեռախոսազրույցը հատկանշական է նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ, վկայելով կարծես թե, որ հանդիպումն ունի կոնկրետ օրակարգ և սեղանին դրվելիք կոնկրետ առաջարկներ, որոնց վերաբերյալ հնարավոր է համատեղ որոշումներ: Սրան զուգահեռ, սակայն, Իրանի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցը արժե երևի թե դիտարկել ոչ միայն նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք հանդիպման տրամաբանական շղթայում, այլ ավելի լայն ռեգիոնալ գործընթացի համատեքստում: Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը ուշադրության է արժանի օրինակ այն հանգամանքի ֆոնին, որ օրեր առաջ Իրանում էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, նաև Ադրբեջանի փոխվարչապետը՝ որն ի դեպ նաև հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի մասնակից է: Այդ այցերից հետո ազդարարվեցին Էրդողանի Իրան այցի հավանականությունն ու առաջիկայում Ալիևի և Իրանի նոր նախագահ Ռայիսի հանդիպման հնարավորությունը:

Կրկնեմ, այս ամենը արժե դիտարկել ոչ միայն զուտ նոյեմբերի 26-ի հանդիպման, այլ ավելի լայն պրիզմայով: Թուրքիան ու Ադրբեջանը ակնհայտորեն շտապեցին Իրանի հետ երկխոսության, թերևս այդպիսով արձագանքելով Մինսկի խմբի համանախագահների շրջանակում երկխոսության ինտենսիվացման իրողությանը, որի արդյունք պետք է դիտարկել նաև դեկտեմբերի 15-ին Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունը, որն Ադրբեջանը մերժել չկարողացավ կամ չգտավ նպատակահարմար: «3+3»-ը ռեգիոնալ կառավարման ձևաչափի դիրքում առաջ մղելու թուրք-ադրբեջանական մտայնության համար Մինսկի խմբի ձևաչափի աշխուժացումը անշուշտ մարտահրավեր է: Իսկ այստեղ, որքան էլ Ռուսաստանը դրական է արտահայտվում «3+3»-ի հանդեպ և խոսում այն արագացնելու մասին, Թուրքիայի և Ադրբեջանի իրական շահընկերը Իրանն է, որը ևս շահագրգռված է այդ ձևաչափով, այլ ոչ թե Մինսկի խմբի աշխուժացմամբ: Ահա այդ ֆոնին, Երևանի համար կարևոր է դառնում Իրանի հետ երկխոսությունը նաև այդ ասպեկտով, որպեսզի Իրանը Մինսկի խմբի աշխուժացմանը նպաստելու Երևանի ջանքը ոչ միայն չդիտարկի իր շահերին էապես հակոտնյա, այլ նաև Երևանը դիտարկի որպես այդ դասավորության կամ զարգացման դեպքում իր շահերի պաշտպանության հուսալի գործընկեր: Երևանի համար դա կարևոր է Մինսկի խմբի համանախագահության աշխուժացման աշխատանքի դեմ թուրք-իրան-ադրբեջանական որոշակի ալյանսի ձևավորում թույլ չտալու համար, հավաստելով Թեհրանին, որ Երևանն առնվազն իր կարողության չափ կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը դե ֆակտո չմնա պրոցեսներից դուրս: Միաժամանակ, կա նաև խնդրի հակառակ կողմը՝ ներկայացնելով իր դերը Իրանի համար որպես հուսալի գործընկեր համանախագահության ձևաչափի աշխուժացման հարցում, Երևանն իր հերթին կարող է ակնկալել Իրանի որոշակի դեր Թուրքիայի և Ադրբեջանի ռեգիոնալ վարքագիծը կառավարելու առումով: Սա կարևոր տարր կարող է լինել այն բազմաշերտ շղթայի ձևավորման հարցում, որ նկատելիորեն փորձում է առաջ տանել կամ ձևավորել իր շուրջ Երևանը, հաշվի առնելով այն, որ ռեգիոնում և դրա շուրջ որևէ այլ դերակատարի վարքագիծ էլ միատարր չէ:

Երևանը փորձում է օգտագործել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովի նախաձեռնությունը, ինչպես նաև Եվրոպական հարթակը՝ ընդ որում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի խողովակներով: Կստացվի՞ Հայաստանին ձևավորել բազմաշերտ կայուն և աշխատունակ շղթա, որպես անվտանգության քաղաքական հավելյալ գոտի: Այդ համատեքստում ուշադրության է արժանի և նոյեմբերի 25-ին Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իսրայելի արտաքին գործերի նախարարի հետ: Ադրբեջանում, և դրա խնամքի ներքո գտնվող ռուսական փորձագիտական տիրույթում Երևանի այդ փորձը արդեն իսկ հայտնվել է թիրախավորման տակ, փորձելով մատուցել իբրև խաղ ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի դեմ: Սա ռուսական փորձագիտական շրջանակների հետ Ադրբեջանի համակցված քաղաքականության «ավանդական» դրսևորում է, ինչը վկայում է, որ Երևանի փորձը դիտվում է լուրջ մարտահրավեր, ձգտելով դրա վրա բերել «ռուսական կրակ»: Հայաստանի համար սա անշուշտ ուշադրության առարկա է, վստահության բազմաշերտ միջավայր ձևավորել առանց ռուսական ուղղությամբ անվստահության ռիսկեր առաջացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում