Wednesday, 24 04 2024
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Հիմնադրամի հետ կապված աղմուկը Ֆրանսիայի մասով որևէ բացասական հետևանք չի ունեցել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը

Մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը, երկու օրից էլ Հոգաբարձուների խորհրդի նիստն է կայանալու: Վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամի շուրջ աղմուկը բավականին մեծ էր: Այս անգամ ի՞նչ ակնկալիքներ կան, այդ աղմուկը որքանով ազդեցություն կունենա դրամահավաքի վրա:

Անցյալ կիրակի մենք Փարիզում վերջացրեցինք մեր ֆոնետոնը, և կարող եմ ասել, որ այս տարի 45 տոկոսով հավելում ունենք համեմատած 2019 թվականի հետ, երբ նորմալ տարի էր: Իսկ 2020-ին, որ պատերազմի գագաթանակետն էր, նվազումն ընդամենը 25 տոկոս էր կազմում: Այնպես որ այս աղմուկները, որ մարդիկ տարածում եմ Հիմնադրամի հետ կապված, մասնավորապես, Ֆրանսիայի մասով որևէ բացասական հետևանք չի ունեցել:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ սպասվածից ավելի լավ են եղել արդյունքները Ֆրանսիայում:

Ֆոնետոնի 4 օրերի ընթացքում աշխատակիցները հեռախոսային կապ են հաստատել մոտ 20 հազար ֆրանսահայերի հետ: Սա բավական մեծ թիվ է: Հետաքրքրականն այն է, որ 8 հազարից ավելի նվիրատվությունների շարքում ընդամենը 32 քաղաքական պատճառներով մերժում ենք ունեցել: Դրանք այն մարդիկ են, որ ասել են՝ Հիմնադրամի շուրջ եղած խոսակցությունները մեզ համար հաճելի չեն, պետք է սպասենք, որ ավարտին հասցվեն այդ խոսակցությունները, հետո կորոշենք՝ մասնակցել, թե ոչ: Այսինքն 8 հազարից ավելի նվիրատվության և 20 հազար հեռախոսային զրույցների արդյունքում ընդամենը 32 մերժում է եղել: Սա չնչին բան է, մարդիկ հավատարիմ են Հիմնադրամին:

Քաղաքական ու կուսակցական արշա՞վ կա Հիմնադրամի նկատմամբ: Ի՞նչ է տեղին ունենում:

Մարդիկ Հիմնադրամի նկատմամբ վստահություն ունեն, գիտեն, որ Հիմնադրամը ծառայում է Արցախին ու Հայաստանին, նաև գիտեն, որ մեր գործերը, մեր հաշիվները թափանցիկ են: Երեկ Ֆրանսիայի հարավային շրջաններից մեկը մեզնից խնդրեց, որ իրեն ուղարկենք վերջին երեք տարիների հաշվետվությունը: Մենք վայրկյանական ուղարկեցինք և մեր և ամբողջ Հիմնադրամի հաշվետվությունները: Մարդիկ բարձր են գնահատում, երբ տեսնում են, որ Հիմնադրամն իսկապես թափանցիկ է աշխատում, ամեն օր հաշիվ է ներկայացնում: Դուք ծանո՞թ եք որևէ այլ կազմակերպության, որ իսկույն էլեկտրոնային նամակին ի պատասխան իր հաշվետվությունները ներկայացնում է, չկա այդպիսի կազմակերպություն: Հետևաբար, մարդիկ վստահություն ունեն Հիմնադրամի նկատմամբ, գիտեն, որ քաղաքական բանավեճ գոյություն ունի, սուր քաղաքական պայքար կա, և ճիշտ է, երբեմն Հիմնադրամի մասին խոսում են քաղաքական մարդիկ, բայց մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը իրենց վստահությունը պահպանում են Հիմնադրամի հանդեպ: Սա է իրականությունը և մենք ֆոնետոնի ժամանակ տեսանք թվերով, փաստերով, որ այդ վստահությունը կա:

Մամուլը գրում էր, որ Դաշնակցությունը ԱՄՆ-ում կարծեք թե «Հայաստան» հիմնադրամի դեմ ուղղված հակաարշավ էր իրականացնում: Այդ առումով Ֆրանսիայում ի՞նչ վիճակ է:

Մեզ մոտ այդ տեսակ հարցեր չկան: Արդեն ասացի, որ ֆոնետոնի 4 օրերի ընթացքում միայն 32 մերժում ենք ունեցել:  Ֆրանսահայությունում հասուն մարդիկ են, հասկանում են, գիտեն տարբերությունը քաղաքական բանավեճերի և Հիմնադրամի գործունեության միջև: Մենք հսկայական հավելում ունեցանք նվիրատվությունների, ու դա այս պայմաններում, երբ մի կողմից կա պատերազմի ազդեցությունը, մյուս կողմից կա կովիդի մթնոլորտն իր դժվարություններով: Հակառակ այդ ամենին, մարդիկ ավելի մեծ թվով մասնակցեցին:

Կարո՞ղ ենք ասել, որ այն, որ այս մեկ տարվա ընթացքում որոշ մարդիկ փորձում էին Հիմնադրամի վրա ստվեր նետել, չի հաջողվել, կամ այն արագ կվերականգնվի  այս Հեռուստամարաթոնին ներկայացվող հաշվետվության հետ:

Վստահությունը Հիմնադրամի նկատմամբ մնայուն է, այն անկում չի էլ գրանցել, որ հիմա էլ անհրաժեշտություն առաջանա վերականգնելու: Վստահության վերականգնումից խոսում են քաղաքական մարդիկ, որոնք գաղափար չունեն Սփյուռքում տիրող իրավիճակից: Երևանի մեջ նստած խոսում են Հիմնադրամի հեղինակությունը, վստահությունը վերականգնելու մասին, խոսում են մի բանի մասին, որից տեղեկություն չունեն, չգիտեն, թե ինչի մասին են խոսում: Որպես քաղաքական պայքար գործածում են այդ բառը, բայց եթե դուք ուշադիր նայեք, կտեսնեք, որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական մարդիկ, անուններ չեմ ուզում տալ, ասում են, որ Հիմնադրամը շատ կարևոր է, այն պետք է մնա և այլն:

Դուք գիտեք, որ երբ որևէ երկրում ընտրություններ են տեղի ունենում, որպեսզի մարդիկ իմանան, թե քվեարկողները ինչ մտադրություն ունեն, տարբեր տեսակի հարցումներ են անում, հարցնում են, թե դու ում ես տալու քո ձայնը,  որից ելնելով եզրակացություններ են անում Ֆրանսիայի 70 մլն բնակչության վերաբերյալ: Մեր պարագայում 500 հազարանոց ֆրանսահայ համայնքում 20 հազար հոգու հետ խոսակցություն ենք ունեցել և բացի 32-ից մնացածը դրական են արձագանքել: Սա ենթադրություն չէ, սա վիճակագրություն է, 8 հազարից ավելի մարդ նվիրատվություն է արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում