ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ իշխանափոխության համար անհրաժեշտ նախադրյալներ են պետք, իսկ հիմա դա հանրության շատ փոքր զանգվածի կարող է հետաքրքրել:
Անդրադառնալով ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը հոգեվարքի մեջ է, պատգամավորը նշեց․ «Վանեցյանի ձևակերպումները ծիծաղելի են և լուրջ չեն»:
Պատգամավորը անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներին և նկատեց․ « Գործող ընդդիմության թեզերը կենսունակ չեն․ անցել են մենախոսության»: