Վաղը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից որոշ շրջանակներ ակնկալում են բեկումնային որոշումներ։ Երեկվա ու այսօրվա դիվանագիտական անցուդարձը արդյոք դրա մասի՞ն է վկայում։ Հարցին քաղաքագետ Հրանտ Միքայելյանը արձագանքում է՝ դիվանագիտական շփումները թափանցիկ չեն, որպեսզի նման եզրահանգում անենք, բայց ասում է՝ կանոններ թելադրողն այսօր Բաքուն է, իսկ մենք դեռևս միայն արձագանքողի դերում ենք։