Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները 13 մեդալ են նվաճել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտված բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 8 ըմբիշով և նվաճել 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Թիմային հաշվարկով մեր ընտրանին գրավել է 3-րդ տեղը։

Բանակայինների ԱԱ-ի հաղթողի կոչմանն է արժանացել Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հաղթելով բոլոր գոտեմարտերում և դառնալով ոսկե մեդալակիր: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել և արծաթե մեդալներով են պարգևատրվել Հրայր Ալիխանյանը (79 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հարություն Մանուկյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և գերծանր քաշային Լյովա Գևորգյանը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Թիմային այս հաջողությունը գրանցել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով։

Հունահռոմեականներից ոսկե մեդալների են արժանացել 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը:

Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցել է 21 երկրի 300 մարզիկ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում