«Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում. ԱԺ-ն առաջնորդվել է առավելագուն խնայողություն անելու եղանակով»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սինոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին այս պահին սպասարկող մեքենային, ապա խոսնակն ասաց, որ այն զրահապատ չէ, շահագործման ժամկետը շուրջ յոթ տարի է սպառվել է, ինչի հետևանքով սպասրակումը բավական մեծ ծախսեր է պահանջում, օրինակի համար անվադողերի փոխումն արժե տասնյոթ միլիոն դրամ։ «Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է անվտանգության, ներկայացուցչություն ապահովելու նպատակով, ինչպես նաև խնայողության առումով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը։ Մեքենան ձեռք է բերվում ՀՀ ԱԺ 2021 թվականի խնայողությունների հաշվին»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։ Որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։