Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Ռուսաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան մերկացնում է ՀԱՊԿ-ը

«Սակայն այդ գործիքները չի կարելի կիրառել. չի կարելի, օրինակ, Ադրբեջանի դեմ օգտագործել ՀՀ (և այլ պետությունների) դաշնակից Ռուսաստանի զորքերը։ Պարզապես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր։ Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են ԱՊՀ կազմի մեջ։ Նշանակում է` պետք է լուծման խաղաղ ուղիներ փնտրել», հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, խոսելով հետխորհրդային հակամարտությունների և դրանց հարցում ՀԱՊԿ ազդեցության մասին:

Բորդյուժան ասում է, որ ՀԱՊԿ-ը ունի այդ հակամարտությունները կարգավորելու բավարար ուժ, սակայն այդ ուժը կիրառելի չէ օրինակ Ադրբեջանի հանդեպ: Այդպիսով, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը պարզապես մերկացնում է ՀԱՊԿ-ը և ընդհանրապես այն քաղաքականությունը, որ նաև ՀԱՊԿ խողովակով հետխորհրդային տարածքում իրականացնում է Ռուսաստանը:

Ինչ է ասում Բորդյուժան: Ասում է նաև այն, որ նույն կերպ Ադրբեջանի դեմ կիրառելի չէ ռուսական ռազմական ներուժը: Բորդյուժան հայ ժողովրդի կամ հայ հանրության համար որևէ նոր բան չի ասում, պարզապես երևի թե առաջին անգամ է, որ այդ բանը ասում է ռուսաստանցի նախկին բավականին բարձրաստիճան պաշտոնյան: Ստացվում է բավականին տարօրինակ պատկեր՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ ուժը Ադրբեջանի հանդեպ կիրառելի չէ, իսկ ահա Ադրբեջանի, կամ ավելի շուտ՝ թուրք-ադրբեջանական ուժն Ադրբեջանի միջոցով կիրառելի է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու, ՀԱՊԿ անդամ Հայաստանի հանդեպ, Հայաստանի տարածքի հանդեպ: Այլ կերպ ասած, Բորդյուժան խոսելով այն մասին, որ ՀԱՊԿ-ը բավականին ուժեղ է, իրականում ի ցույց է դնում այդ կառույցի ուժի բացակայությունը: Թե ինչու է նախկին գլխավոր քարտուղարը որոշում մերկացնել այդ պատկերը, այլ հարց է: գուցե այն պատճառով, որ ՀԱՊԿ-ում կարծեք թե այնքան էլ լավ չվարվեցին Բորդյուժայի հետ, երբ նրան 2016 թվականի դեկտեմբերին հանկարծ հեռացրին գլխավոր քարտուղարի պաշտոնից, թեև կարծեք թե նրա պաշտոնավարումը երկարաձգել էին, մինչև կորոշվեր հաջորդ գլխավոր քարտուղարի հարցը՝ Հայաստանի քվոտայով: Իսկ Բորդյուժային հեռացրին այն բանից հետո, երբ դեկտեմբերի վերջին նա հայտարարություն արեց Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանային Չայլու գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր:

Բորդյուժան հայտարարություն էր արել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որի մեջ հիշատակել էր նույն թվականի ապրիլի քառօրյա պատերազմը և նշել, որ այն տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այդ ձևակերպումը բավականին աղմուկ էր բարձրացրել, հասկանալիորեն հարուցելով Բաքվի դժգոհությունը: Մի քանի օր անց՝ Մոսկվայում ՀԱՊԿ տարեվերջյան Վեհաժողովում հանկարծ հայտնի դարձավ, որ Բորդյուժան թողել է Գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ընդ որում, հատկանշական էր այն, որ այդ որոշումը կայացրած ՀԱՊԿ նախագահները նույնիսկ շնորհակալություն չէին հայտնել Բորդյուժային տարիների աշխատանքի համար, երևի Ադրբեջանին ավելի չբարկացնելու նկատառումով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում