«Արարատ-Արմենիա» ֆուտբոլայի ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերվում է երեկ կայացած «Նորավանքի» դեմ գավաթային հանդիպմանը․
«Երեկ «Նորավանք»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ մեր թիմի պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել և, տեղափոխվելով հիվանադանոց, վիրահատվել։ Ցավով ցանկանում ենք նշել, որ վնասվածքի լրջությունը հարցականի տակ է դնում նրա հետագա ֆուտբոլային գործունեությունը։
Տեսանյությում ներկայացված է հակառակորդ թիմի կողմից կատարված կոպտագույն խախտումներից միայն մեկը, որը նույնիսկ չի արձանագրվում մրցավարի կողմից։
Մեր թիմի պաշտպանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ բնակոնոն կյանքին։
Հ․Գ․ Ի հավելում նշենք, որ հանդիպման 2-րդ խաղակեսում (ավելի ստույգ` 58-րդ և 81-րդ րոպեներին) մեր թիմի ֆուտբոլիստները դարձել են 2 մաքուր գոլերի հեղինակ։ Վերջիններս անհասկանալի պատճառներով չեն արձանագարվել հանդիպումը սպասարկող մրցավարների կողմից»։