Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնում նշանակված Համբարձում Մաթևոսյանին: «Նա նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ»,- նշեց վարչապետը:
«Գիտեք, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել պարոն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Ես ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նորանշանակ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց. «Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»: