Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վարչապետի հետ հանդիպումը նորմալ է անցել. վիճաբանություն չի եղել, ինչ էլ առաջարկել ենք, համաձայնել է. Տաթև համայնքի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: Նա շնորհավորել է բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին. «Կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Փաշինյանը:

Հանդիպմանը քննարկվել են կառավարություն-ՏԻՄ համագործակցության, Սյունիքի համայնքներում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, այդ թվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման հարցերը:

Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին:

Հատկանշական է, որ այս համայնքներից շտերում ընտրվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի թեկնածուները, այդ թվում Գորիսում, Կապանում, Մեղրիում, Տաթևում:

Տաթև համայնքի նորընտիր ղեկավար Սամվել Լալայանը, ով ներկայացնում է ընդդիմադիր «Շանթ դաշինք» կուսակցությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումը նորմալ է անցել. «Ընդհանուր զրույց է եղել, որ իրար հետ համագործակցենք, իրար հետ աշխատենք: Մենք բոլորս ասել ենք՝ խնդիր չկա: Ոչ մի խնդիր վարչապետի հետ չկա, ի՞նչ խնդիր պետք է լինի: Հանդիպումը գնահատում եմ շատ լավ ու դրական: Մեզ մտահոգող հարցերը բարձրացրել ենք, առաջարկել ենք և բոլոր հարցերում համաձայնության ենք եկել: Որևէ վիճաբանություն կամ խոսակցություն չի եղել: Ինչ էլ առաջարկել ենք, համաձայնել է, համաձայնությունը տվել է, ասել է՝ խնդրեմ, արեք»,-ասաց նա:

Սամվել Լալայանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ էլի կհանդիպեն և հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ կխոսեն:
«Անվտանգային խնդիրների հետ կապված ևս առաջարկներ եղել են, որոնց վարչապետը համաձայնել է, ասել է, որ օգնելու են այդ հարցերում: Տաթև համայնքի մասին չենք խոսել, քանի որ հիմա շատ շուտ ուզում ենք Լծեն-Մեղրի կառուցվող ճանապարհի հարցը լուծենք, որպեսզի տարաձայնություններ չլինեն»,-ասաց համայնքի ղեկավարը:

Նա հավաստիացրեց, որ նման հանդիպումների ժամանակ ընդդիմություն-իշխանություն բաժանում չկա, պետք է համագործակցելով լուծել խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում