Նոյեմբերյան խոշորացված համայնքի «Հանուն Հանրապետության» համայնքապետի թեկնածու Մհեր Աղամյանը 50+ ձայների մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերում, մրցակից թեկնածուներին ոչ թերագնահատում է, ոչ գերագնահատում:
Աղամյանը Նոյեմբերյան համայնքում բազմաթիվ խնդիրներ է հավաքգրել և 21-րդ դարում նման խնդիրներ ունենալն անընդունելի է համարում․ «Տուրիզմը պետք է զարգացնել Նոյեմբերյանում: Զբաղվածության խնդիր կա, երիտասարդները լքում են համայնքը»: