Thursday, 18 04 2024
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00

Հայաստանի ՀԱՊԿ անդամության հակառակ երեսը

Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, նախօրեին ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների հանդեպ դաշինքի մեղմ ասած անտարբերության վերաբերյալ հարցադրումների: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նրբորեն ակնարկել է, որ այստեղ խնդիրը հայ-ռուսական հարաբերությունն է, այն առումով, որ ՀԱՊԿ լքելու հայաստանյան քայլը արժանանալու է Ռուսաստանի դժգոհությանը: Մեծ հաշվով չկա նաև որևէ գաղտնիք, առ այն, որ Հայաստանը չէր անդամակցի ՀԱՊԿ-ին երբեք, եթե դա խնդիր չառաջացներ հենց ՌԴ հետ հարաբերությունում: Իսկ Ռուսաստանի համար խնդիրը տվյալ պարագայում թերևս այն է, որ առանց Հայաստանի ՀԱՊԿ շրջանակից փաստորեն դուրս էր մնում Կովկասը: Իհարկե Ռուսաստանը Կովկասում է նաև հայ-ռուսական ռազմա-քաղաքական պայմանագրերով, սակայն տվյալ պարագայում հարցն այն է, որ ՀԱՊԿ մեխանիզմով Ռուսաստանն այդ կերպ իր կովկասյան շահերին է կապած պահում նաև Բելառուսն ու միջինասիական երկրները: Վերադառնալով Հայաստան-ՀԱՊԿ խնդրին, ողջ հարցն այն է, թե հայկական հանրությունը կամ հասարակական-քաղաքական կյանքի մասնակիցները ինչ ասպեկտով են դիտարկում հարցը և որքանով է այդ հարցը ներկայումս արդիական հայկական քաղաքականության տեսանկյունից: Արդյո՞ք ՀԱՊԿ հարցի վրա կենտրոնացումը Հայաստանը չի շեղում ավելի կարևոր հարցերից, մասնավորապես ռազմա-քաղաքական անվտանգային այլ ուղղություններով գործնական աշխատանքի, քաղաքական բովանդակության ձևավորման վերաբերյալ քննարկումներից:

Որքան պարզ ու հստակ է ՀԱՊԿ ապադաշնակցային բնույթը Հաաստանի հանդեպ, նույնքան էլ հստակ է, որ Հայաստանն այսօր չունի դաշնակցային այլ բլոկի որևէ հուսալի և համոզիչ հեռանկար: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամությունը գործնականում Հայաստանին բոլորովին չի խանգարում աշխատել այլ ուղղություններով գործնական հարաբերություններ ձևավորելու, դրանք առաջ մղելու համար: Եթե Հայաստանը չի կարող անել դա այժմ, ապա ՀԱՊԿ անդամ չլինելը որևէ կերպ չի ավելացնելու Հայաստանի ներուժն այդ հարցում: Ավելին, հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ը կարող է կարևոր որոշումների անհրաժեշտություն ունենալ այլ ուղղություններով, Երևանի համար անդամությունը կարող է հնարավորություն լինել որևէ, թեկուզ թույլ լծակ ունենալ ասենք թյուրքական աշխարհի թուրքական ծրագրում ներգրավված ՀԱՊԿ անդամների հետ հարաբերությունում: Այդպիսով, Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու թերևս ապարդյուն հարցի վրա կենտրոնանալու փոխարեն, շատ ավելի օգտակար աշխատանքով զբաղված կլինի, եթե կենտրոնանա այլ ուղղություններով Հայաստանի ռազմա-քաղաքական հարաբերությունների ծավալման բովանդակային, գաղափարային միջավայրը հարստացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում