Wednesday, 08 12 2021
01:00
Հունաստանի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից
00:45
Քաբուլում ԵՄ ներկայացուցչություն կբացվի
Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է․ Տարոն Սիմոնյան
ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների
Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա
Կառավարությունը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու համար պատվիրակություն է գործուղում Փարիզ
Քիչ առաջ դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշման մասին
23:00
Պուտինի և Բայդենի բանակցությունները ավարտվել են
Գնել Սանոսյանը առցանց ձևաչափով մասնակցել է «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին
Եթե Ալեն Սիմոնյանը չգա, շատ վատ է լինելու․ գերիների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
22:25
Բայդենը Պուտինի հետ բանակցության արդյունքները կքննարկի եվրոպական առաջնորդների հետ
Ազգային ժողով այսօր չկա․ ԱԺ-ն դարձրել են «տեցի կռուգ»․ Հակոբ Մովսես
Բաքուն մի բան է ասում, Երևանը՝ հակադարձում, Մոսկվան՝ լռում․ նախորդ անգամ հասան արյունահեղ պատերազմի, ինչի՞ են ուզում հասնել հիմա․ Տարասով
Մինչ ԱԺ-ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում. Տաթևիկ Հայրապետյան
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ. Գրիգորյան
21:30
Բայդենը հույս ունի, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Պուտինի հետ
21:15
Պուտինը և Բայդենը սկսել են բանակցությունները տեսակապի միջոցով
Ալեն Սիմոնյանը թիրախավորված է․ Մոսկվան մեր հոգին փչացնում է
Թուրքիայում սոցհարցման նոր արդյունքներ են հրապարակվել. իշխանական ուժերը զիջում են ընդդիմադիրներին
Հաագայի դատարանը Հայաստանի հայցով պահանջներ է դրել Բաքվի առաջ․ Լուրերի հիմնական թողարկում
Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն- վարչություն
20:10
Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
Տեղամասերում «սև կուրտկով» տղեն Քոչարյանն էր, որին իշխանությունը բերեց մեծ հրապարակ
Նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․ ՔՏՀԱՏՄ ղեկավար
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը
Տենց դուխով են, թող գան, սպասում ենք․ Դաշնակցականների ցույցը ԱԺ դիմաց
Կարևոր արդյունք Հաագայում
Ուղիղ․ Գերիների հարազատները Կառավարության դիմաց են․ բողոքի ակցիա

Ինչ հանձնաժողով են ստեղծելու Երևանը, Մոսկվան ու Բաքուն

Փաստորեն, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունենալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը մեծ հավանականությամբ կստորագրվի սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարություն կամ համաձայնագիր, գրեթե հունվարի 11-ի օրինակով, երբ ստեղծվեց հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ: Դատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թերևս դա է եղել Ռուսաստանի այն առաջարկը, որ վերաբերել է գործընթացի նախապատրաստական փուլին: Այդ առաջարկի վերաբերյալ հանրային քննարկումներում գրեթե միշտ բաց էր մնում «նախապատրաստական» բառը: Այսինքն, օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ազդարարել էր ոչ թե սահմանազատման և սահմանագծման գործընթացի բովանդակությանը վերաբերող ռուսական առաջարկների մասին, այլ «նախապատրաստական փուլի»: Ի՞նչ մակարդակով է ձևավորվելու այդ հանձնաժողովը: Եթե հաղորդուղիների ապաշրջափակման գերատեսչական խումբը ձևավորվեց փոխվարչապետերի մակարդակով, ապա սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն արդյո՞ք լինելու է պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, կամ պաշտպանական և սահմանապահ ծառայությունների: Այս հանգամանքը կարող է ունենալ որոշակի հետաքրքրություն մեկ այլ ասպեկտի բերումով:

Օրերս հայտնի դարձավ Եվրոպայի Խորհրդի ղեկավար Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ օպերատիվ կապ ձևավորելու պայմանավորվածության մասին, որն ըստ Հայաստանի վարչապետի արդեն իսկ հաստատված է: Իհարկե, այդ օպերատիվ կապի մասին հայտարարությունից հետո եղավ փոխհրաձգությունը Գեղարքունիքի նորաբակ գյուղի սահմանային դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմում զոհվեց ժամկետային զինծառայող: Այդ միջադեպը ինքնին հարց է առաջացնում պաշտպանության նախարարների օպերատիվ կապի այսպես ասած արդյունավետության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանի հովանու ներքո ձևավորվի սահմանագծման և սահմանազատման հարցերի հանձնաժողով և այն լինի պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, ապա ԵԽ նախագահի միջնորդությամբ ձևավորված պաշտպանության նախարարների օպերատիվ կապը այդ հանձնաժողովին զուգահեռ կարող է ստանալ ուշագրավ իմաստ կամ նշանակություն, իհարկե դե ֆակտո, ոչ թե դե յուրե: Համենայնդեպս հարց է առաջանում, թե ԵԽ նախագահի միջնորդությամբ ստեղծված կապը կարո՞ղ է լինել նաև ոչ ֆորմալ միջոց սահմանագծման և սահմանազատման գործընթացին Եվրոպայի Խորհրդի այսպես ասած «հեռավար», անուղղակի ներգրավվածության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում