Sunday, 05 12 2021
Հայ ֆուտբոլիստի առաջին տիտղոսը Ռուսաստանում․ Ի՞նչ որոշում կկայացնի Սպերցյանը
Հայաստանի հավաքականն առաջինն ու միակն է Եվրոպայում․ «Փառահեղ» վիճակագրություն․․․
Ա լիգա․ «Ուրարտուի» հաղթարշավը շարունակվում է
13:15
Լևոն Արոնյանի և Մալխաս Ամոյանի որոշումների արժեքը․․․
Հայաստան-Նորվեգիա՝ 0։10
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»
Հայկական թիմերը մասնակցում են բասկետբոլի Կովկասյան լիգային
Արմավիրում շահագործման հանձնվեց միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտը
ՀՖՖ-ի նախագահը՝ ազգային մարզդաշտ կառուցելու մասին
Սկանդալներ, խայտառակություն, բոյկոտ․ Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում
08:10
Մեսսին 7-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը
19:09
Ձմեռային Ունիվերսիադան չեղարկվել է
Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Վրաստանում
Եվս մեկ ակումբ չի ցանկանում մասնակցել ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին․ «Հայասան» ևս հեռացավ
Մխիթարյանը ճիշտ էր․ Մոուրինյոն ընդունեց մեղքը և․․․
11:58
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չեղարկվել են
Ծանր հարված հայկական ֆուտբոլին․ Ով է կատարվածի պատասխանատուն
Հերիք չէ՞ խայտառակեք «ռեսպուբլիկան»․ Մազոխիզիմի վառ դրսևորում Լյովենում
Հայաստանի Մ-18 հավաքականը հավաք կանցկացնի
17:40
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
«Արարատ-Արմենիա» պաշտպանը կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանադանոց
13:00
Ինչ կփոխվի Տաշքենդում․ Հայկական սպորտի դիրքը տարածաշրջանում
Ինչպես ուշքի գալ 7։0 հաշվով պարտությունից հետո․ Ռեանիմացիոն քայլերի անհրաժեշտությունը
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից
Ա լիգա․ «Արարատը» պարտվեց խոշոր հաշվով
Բասկետբոլի Ա լիգա․ «Ուրարտուն» առաջատարն է՝ 5 անընդմեջ հաղթանակից հետո
16:20
Արման Անդրեասյանը՝ բանակայինների աշխարհի չեմպիոն
Մոուրինյոյի պատասխանը Մխիթարյանի վերաբերյալ․ Նոր իրավիճակ 13-րդ տուրից հետո
10:10
Արոնյան. Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին
18:10
Էդուրադ Սպերցյանը «Զենիթու՞մ»

Ինչպես ուշքի գալ 7։0 հաշվով պարտությունից հետո․ Ռեանիմացիոն քայլերի անհրաժեշտությունը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ելույթը դժգոհություն և հիասթափություն առաջացրեց երկրպագուների շրջանում։ Վաստակելով 12 միավոր մեր գլխավոր թիմը ենթախմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Ազգային հավաքականի արդյունքի ֆոնին հարկ ենք համարում հայացք նետել Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցելույթի վրա։ Մեր մինչև 21 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ ելույթ ունենալով H ենթախմբում։ 6 խաղում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը վաստակել է ընդամենը 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Վերջին խաղում Հայաստանի հավաքականը հյորընկալվելիս 7։0 հաշվով զիջել էր Ֆրանսիային։ Հոկտեմբերի տեղի ունեցած խաղայի ցիկլում մեր երիտասարդական թիմը Երևանում 1։2 հաշվով պարտվել էր այդ պահի ենթախմբի ետնապահ Հյուսիսային Մակեդոնիային։ Հոկտեմբերի 7-ին էլ Հայաստանի ընտրանին կրկին Երևանում 1։4 հաշվով զիջել էր Սերբիային։ Անդրադառնալով մասնավորապես Սերբիայի դեմ խաղին նշել էինք, որ կատարվածի գլխավոր պատասխանատուն գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է։ Մեր ֆուտբոլիստները առաջին կեսում 1։0 հաղթելուց հետո երկրորդ կեսում 4 անպատասխան գնդակ էին բաց թողել։

Ավելին, մերոնք անհատապես չէին զիջում սերբերին և ունեին հաղթելու իրական հնարավորություն։ Այն, ինչ տեղի ունեցավ Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆրանսիայի դեմ մրցավեճերում երիտասարդականի խայտառակությունների շարքի տրամաբանական զարգացումն էր։ Նազարյանն ուներ հնարավորություն ցույց տալու, որ Սերբիայի դեմ տեղի ունեցածը սայթաքում է, որ և իր գլխավորությամբ Հայաստանի երկրորդ հավաքականը կարող է դուրս գալ անդունդից, բայց․․․։ Հիշեցնենք, որ Նազարյանը փոխարինել էր իսպանացի Անտոնիո Ֆլորեսին։ Այս մարզչի գլխավորությամբ անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալվելիս 10։0 հաշվով զիջել էր Շվեդիային։ ՀՖՖ-ի նախագահը խայտառակ պարտությունից հետո կտրուկ որոշում էր կայացրել հեռացնելով նրան զբաղեցրած պաշտոնից։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն անց է կացրել արդեն 7 հանդիպում։ Այս տարվա մարտին Նազարյանի թիմը ընկերական խաղում Երևանում 1։2 հաշվով պարտվել էր Բելառուսին։Ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանը հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջել էր Ֆարերյան Կղզիներին, որին սեպտեմբերին կայացած պատասխան խաղում հաղթել էր 2։0 հաշվով։ Այս խաղից 5 օր հետո էլ հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեցինք Ուկրաինային։ Սեպտեմբերին կայացած խաղերից հետո ֆուտբոլային որոշ շրջանակներում խոսվում էր հավաքականի վերակենդանացման և Նազարյանի արդյունավետ աշխատանքի մասին։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։ Փաստն այն է, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 7 խաղում տարել է մեկ հաղթանակ և կրել 6 պարտություն։ Միակ հաղթանակը տարել ենք գաճաճ հավաքականի նկատմամբ, որին «հաջողացրել» էինք նաև պարտվել։ Երևանի ԲԿՄԱ-ն, որը գլխավորում է Նազարյանը Հայաստանի Պրեմիեր լիգայում 14 խաղից հետո 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյոսւակը։ Վերջին խաղում ԲԿՄԱ-ն 5։0 հաշվով պարտվել էր Ուրարտուին։ Հայաստանի հավաքականի հայտացուցակում սովորաբար տեղ են գտնում ԲԿՄԱ-ի 14-15 ֆուտբոլիստներ։

Թե երիտասարդական հավաքականում և թե ԲԿՄԱ-ում Նազարյանի ցույց տված արդյունքը խայտառակ կարելի է համարել։ ԲԿՄԱ-ն և Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր կարևորագույն օղակ են հայկական ֆուտբոլի համար։ Եթե այս թիմերում ռեանմիացիոն քայլեր չձեռնարկվեն հավանական է, որ կարճ ժամանակ անց մեր ազգային հավաքականը լուրջ անկում ապրի։ Այսօր ազգային հավաքականը վստահված է բարձրակարգ մասնագետի, որին այնուամեայիվ հաջողվել է դրական փոփոխություններ կատարել։ Հնարավոր է ոմանք չհամաձայնվեն, բայց երիտասարդական թիմին ևս այսօր անհրաժեշտ է արտասահմանցի բարձրակարգ մասնագետ։ Այո, երիտասարդականում խաղում են հեռանկարային ֆուտբոլիստներ, որոնց հետ անհրաժեշտ է ճիշտ և արդյունավետ աշխատանք։ Ֆուտբոլային այս սերունդը կորցնելու իրավունք չունի։

Պետք է ամեն գնով փորձել պահպանել եղածը։ Մարտին մեր հավաքականը շարունակելու է ելույթները ընտրական փուլում։ Կարծում եմ 4-5 ամիսը բավարար ժամանակ է երիտասարդականի փրկության համար հստակ քայլեր ձեռնարկելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում