Sunday, 26 06 2022
14:15
Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր
Ունենք բազմաթիվ հայասեր կոնգրեսականներ ու սենատորներ․ փորձելու ենք կանխել զենք տրամադրելու արտոնությունն Ադրբեջանին
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ
Մեր հայրենակիցները տներ են գնում, բիզնես են դնում ՀՀ-ում, ֆիզիկական ներգաղթ դեռ չկա
Մեր առաջատարությունը մեր տարածաշրջանում է․ Սամվել Մարտիրոսյանը` երևանյան ստարտափների մասին
Մենք ՌԴ-ի գաղութ չենք․ հանրությունը ինքը պետք է որոշի` ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ. Բլեյան
Երևանում 27-ամյա վարորդը Toyota Corolla-ով Մաշտոցի պողոտայում բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda-ին. կա վիրավոր
Եթե ոչ դու, ապա ո՞վ․ պետությունը քաղաքացուն զինվոր է դարձնում
12:45
Թալիբները խոստացել են չխոչընդոտել Աֆղանստանում երկրաշարժից տուժածների միջազգային օգնությանը
12:30
Քիմ Քարդաշյանը հաշտվել է ռեպեր ամուսնու հետ
12:15
Զելենսկու գրասենյակը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի մասին
12:00
Կապահովենք, որ ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցները ցավոտ լինեն, Լիտվայի նախագահը ՌԴ-ի մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:30
Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները
Վարչապետը առցանց ասուլիս կտա
11:00
Չինական Chery-ն Ռուսաստանում կսկսի վաճառել Omoda բրենդի ավտոմեքենաներ
10:45
Ջոնսոնը չի բացառում ուկրաինացի անօրինական փախստականների արտաքսումը Ռուանդա
Անկարան  նորից «սիրաշահում է» Մոսկվային,  բայց իր խնդիրը ոչ թե Շվեդիան ու Ֆինլանդիան են, այլ ԱՄՆ-ն
10:24
COVID-պատվաստումը 20 միլիոն մահ Է կանխել 2021 թվականին. The Lancet
Արտարժույթի տատանման պատճառով կամ պայմանագրերը պետք է խզել, կամ աշխատել ֆինանսապես տուժելով
10:09
Ամենամեծ բակտերիան՝ Կարիբյան մանգրովի ճահճում
Կարտոֆիլը 200-250 դրամից ավելի չի էժանանա
09:45
Իտալիայում հրապարակել են 20 առավել թանկացած սննդամթերքների ցուցակը
-
09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր
Մեր Իրանը ձեր Ռուսաստանին վնաս չի․ գազային պատերազմների պայթյունավտանգ մեկնարկը
00:00
Նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը՝ Թբիլիսիում «Տուն, դեպի Եվրոպա» հանրահավաքի մասնակիցներին
Վեց ամսից Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր
Պուտինի հայտարարությունը՝ Միութենական պետության վերաբերյալ
23:22
Ուկրաինացի զինվորականները 3 բալիստիկ հրթիռ են արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ

Իշխանության և ընդդիմության ցածրակարգությունը կարող է հանգեցնել «հակապետական» և «բովանդակազուրկ» հետևանքի

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել  Հայաստանում առկա լուրջ բարոյա-հոգեբանական, արժեքաբանական ճգնաժամից դուրս գալու այս պայմաններում, երբ քաղաքական դաշտը շարունակում է մնալ անառողջ,հակապետական,  իշխանություն-ընդդիմություն առճակատումը ապակառուցողական,  սնամեջ  հարթությունից դուրս չի գալիս, իսկ  անվտանգային սպառնալիքները տագնապալից են դեռևս և արդարացիորեն  հանրության շրջանում,  կենսական լիցքերի կուտակման փոխարեն,խորանում են  հյուծիչ հուսահատական զգացողությունները,ապա և  արտագաղթելու ցանկությունը, դրան գումարած՝ հաճախակի են  սահմանային արյունալի միջադեպերը, որոնք ուղեկցվում են մարդկային և տարածքային անգին կորուստներով։

Ձեր թույլտվությամբ՝ չհամաձայնեմ իշխանություն-ընդդիմություն առճակատման Ձեր խիստ գնահատականներին: Իշխանությունն ու ընդդիմությունը կատարում են իրենց գործառույթները, իսկ առճակատումը, որ բնական է, պարզապես շատ է գավառական ու անզիջում. և ընդամենը: Իշխանական և պաշտոնական ընդդիմադիր դաշտը զբաղեցրած քաղաքական դասն ունի խորը մշակութաբանական ցածրակարգություն, որն էլ, անշուշտ, կարող է հանգեցնել Ձեր ասած «հակապետական» և «բովանդակազուրկ» հետևանքին: Առայժմ հատված չէ այդ կրիտիկական շեմը, բայց ճանապարհին ենք: Մի դրական երևույթ կա. մեր ժողովուրդը չի վստահում քաղաքական ներկա ընտրանուն, ուստի չի էլ կարող բարոյալքվել, հուսահատվել ու արտագաղթել՝ միայն դրանց վարքից ելնելով: Թող փորձեն ինչ-որ հուշագիր ստորագրել մեր ընդդիմությունն ու իշխող ուժն առ այն, որ պատրաստ են պատերազմական իրավիճակում մի կողմ դնել փոխադարձ ատելությունն ու մեղադրանքները՝ դրանք հետաձգելով ավելի խաղաղ ժամանակների, և մենք մեր չքնաղ ժողովրդի մեջ կրկին ականատես կլինենք այն ոգեղեն վիճակին, որ կար 44 օրերի ընթացքում, որ կար 100 տարի առաջ՝ Սարդարապատի օրերին, երբ մարդիկ իրենց վերջին ունեցածն էին դնում ճակատի հաղթանակի համար, իսկ կամավորներն այնքան շատ էին, որ նույնիսկ հարկ էր լինում շատերին ետ դարձնել դեպի ճակատ մղվելուց: Այսինքն՝ ես ընդամենը կարող եմ ասել.  «Դադարեցրեք, աղաչում եմ, այդ փոխատելությունը, մեր ժողովուրդը դրան չէ, որ արժանի է»: Իսկ եթե քաղաքական ելքի և լուծման մասին եք հարցնում, ապա այս համատարած հյուծիչ ժխորին, չցանականալով աղմուկ ավելացնել, առայժմ շեշտադրեմ միայն ազգային համաձայնության հուշագրի գաղափարը: Ավետարանում ասվում է. «Եթե մի տուն ինքն իր ներսում կիսված է, ապա կանգուն մնալ չի՛ կարող»: Հիմա մեզ համախմբող իդեաներ ու իդեալներ են անհրաժեշտ և ոչ երբեք ատելություն, մերժում, սպառնալիքներ:

 Նոյեմբերի 16-ի մեկօրյա պատերազմը ցույց տվեց՝ թեև բանակն ունակ է արժանի դիմադրություն մղել, սակայն ակնհայտ է, որ բանակում դեռ առկա են լուրջ բարոյա-հոգեբանական խնդիրներ, ինչի մասին օրերս խոսել է նաև ԶՈՒ ԳՇ պետը։ Ինչո՞վ է դա պայմանավորված. 44-օրյա պարտությունից հետո դեռ ուշքի՞ չի եկել Հայոց բանակը, թե՞ ղեկավարության գործունեությունից, գուցե՝ թիկունքում հասարակության վարքագծի՞ց։

Մենք մեկ տարի առաջ ճակատամարտ ենք տանուլ տվել, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, սակայն ազգային մեր նվազ էներգիան այս պահին պետք չէ մսխել մեղավորներ ու անմեղներ որոնելու վրա: Եթե գիտակցենք, որ տանուլ ենք տվել միայն ճակատամարտը, ուրեմն պատրաստ կլինենք հաջորդ ճակատամարտին, որն առավել հոգևոր ու մտավոր հատույթներից է կախված: Ինքս 1990-ականների երկրորդ կեսին Պաշտպանության նախարարությունում զբաղեցրել եմ Հատուկ քարոզչության բաժանմունքի պետի պաշտոնը և լավ եմ պատկերացնում, թե ինչ բացեր կան այդ կենսական ոլորտում: Ցավոք, մեր զինվորական վերնախավը չունի ամբողջական և խորը գիտակցում, ու տանուլ ենք տալիս առանձին զինվորի, առանձին զորամիավորման, ամբողջ բանակի կտրվածքով: Բերեմ մի դաժան օրինակ ոչ վաղ անցյալից: 1918թ.-ին Սարդարապատում աներևակայելի հաղթանակ տարած հայ հերոսական սպաների ու զինվորների մի զգալի մասը մեր Առաջին Հանրապետության երկու տարիների ընթացքում դարձել էր թալանչի, ելուզակ (կարող եք ավելացնել այն բոլոր որակումները, որ զինվորականների մասին տալիս է Խորենացին իր «Հայոց պատմության» վերջին հատվածում՝ «Ողբում»), իր ուսադիրների հարգը չգիտակցող զանգված, ու Սարդարապատի այդ հերոսներն առանց կրակոցի, 1920թ.-ին անամոթաբար հանձնեցին Կարսը, փախան խուճապահար կամ գերի հանձնվեցին: Կրկնեմ՝ նույն անձինք էին դրանք – թե՛ Սարդարապատում, թե՛ Կարսում:

Մեր գերագույն ճգնաժամը բարոյական ճգնաժամն է, որի պատասանատուն ոչ թե սովորական զինվորը կամ թիկունքում աշխատող սովորական չարքաշ քաղաքացին է, այլ հայ էթնոսի ուսյալ խավը՝ քաղաքական սերուցքը, գեներալիտետը, մտավորականությունը: Կա՛մ կեղծ է մեր սերուցքը, որ իր էությամբ ամենևին էլ այդպիսին չէ, այլ սովորական պլեբեյ, կա՛մ ազգի իրական սերուցքը սպառված է դարերի մեջ, ու մենք դատապարտված ենք թողնել պատմության թատերաբեմը: Արցախյան մեր բոլոր ճակատամարտերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը դեռ ունակ է իր միջից նոր սերուցք արտազատել, որը կառաջնորդի ճաքեր տված մեր նավը: Այսօրվա մեր անմխիթար վիճակը մենք տեսնում էինք մեկ տարի առաջ, երբ դեկտեմբերի 31-ի գիշերը, Գարեգին Նժդեհի արձանի մոտ 2021 թվականը հայտարարեցինք նժդեհության տարի: Ուշադրություն, խնդրեմ, ոչ թե նժդեհականության, այլ նժդեհության: Վստահ եմ, որ հենց նժդեհությամբ դիմանալու ենք մինչև դեկտեմբերի վերջին տասնօրյակը, իսկ դրանից հետո ժամանակն աշխատելու է մեր պետության օգտին: Դուք ասում եք՝ ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից – կրկնեմ նույնը՝ դադարեցնելով փոխատելությունը՝ հասկանալով, որ բոլորս նույն նավի վրա ենք ու արյունակից ենք. առանց այդ էլ մեր արյունից մոլորակի վրա արդեն շատ քիչ է մնացել, դողալ է պետք դրա վրա: Ինչպես եկեղեցում են պատարագի ժամանակ իրար կողքի գտնվողները գրկում միմյանց ու ողջագուրվում, այնպես էլ մեր քաղաքական վերնախավն է պարտավոր դա անել՝ օրինակ ծառայելով հասարակության համար: Այդ ողջագուրանքն է, որ ամուր հենարան կարող է դառնալ այնքան անհրաժեշտ յուրաքանչյուրիս նժդեհության, սթափության, ազատախոհության համար:

Ինչպե՞ս եք վերաբերվում սկիզբ առած «Ազատագրական շարժմանը» և «Ազգային դիմադրությանը»: Ինչպե՞ս եք վերաբերում նրանց պահանջներին։

Եթե ատելություն չկա նրանց մեջ որևէ հայի կամ հայկական որևէ խմբի նկատմամբ, ապա միայն ողջունում եմ թե՛ անձամբ իրենց, թե՛ իրենց գործունեությունը: Պահանջներից մեկը, որ կապ չունի ատելության հետ և հույժ քաղաքական է, պարզապես հոյակապ է. նրանք պահանջում են մինչև Ալիևի և Պուտինի հետ փաստաթուղթ ստորագրելը՝ դա ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին՝ Հայաստանի իրական տերերին ու պաշտպաններին: Սա, հիրավի, քաղաքական լրջմիտ պահանջ է, որը միայն ողջունել կարելի է: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ փարիսեցիների նման մենք փափագում ենք, որ սայթաքի օրվա իշխանությունը, ու մենք չարախնդանք և իշխանությունը զավթենք՝ ավերակների վրա թագավորելու համար: Սա դարձյալ մեկ անգամ եղել է մեր պատմության մեջ, երբ ռուսական հայազգի գործակալական ցանցը քայքայում ու բարոյալքում էր պատերզմող Հանրապետության բանակն ու ժողովրդին, որպեսզի օրվա դաշնակցական իշխանությունը չկարողանա պահել Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը, Ալեքսանդրապոլը և հետո էլ ստորագրի Ալեքսանդրապոլի ստորացուցիչ, ազգակործան պայմանագիրը, և այդ հողի վրա իրենք զավթեն իշխանությունը, ինչն արեցին՝ կործանելով մեր պետականությունը: Մի՞թե հիմա էլ մեր մեջ կգտնվեն կասյաններ, մռավյաններ, ռուս-թուրքական պրոյեկտն իրագործող հայազգանուն ստահակներ: Այսօր ոչ միայն Սյունիքում չպետք է գտնվեն այդպիսիք, ինչպես որ չգտնվեցին Նժդեհի պահած Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում չպետք է գտնվեն: Իսկ գտնվելու դեպքում պետք է ֆիքսել խաղի կանոնները, ինչպես ֆիքսել էր Նժդեհը՝ Տաթևի ձորի պռնկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում