Հայաստանում նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335 հազար 738 դեպք, որից 309 հազար 861-ը`առողջացած, 7379-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 88 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 8313 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք, առողջացել է 939 քաղաքացի, արձանագրվել է մահվան 23 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 326 հազար 835-ի: