Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Մարդիկ, որոնք գաղութացրել են այս երկիրը, ծառայել են Կրեմլին, հիմա խոսում են ազգային ու ազատագրական պայքարի մասին

Վերջին օրերին փողոցային պայքարը ակտիվության նշաններ է ցույց տալիս: Ազգային ժողովրդական բևեռը պարբերաբար հավաքներ է անցկացնում, պահանջում է զինել Սյունիքի բնակչությանը, իսկ երեկվանից արդեն ակտիվ ակցիաներ է սկսել Ազատագրական շարժում նախաձեռնությունը, որը պահանջում է հրապարակել այն փաստաթուղթը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ:

Մյուս կողմից դիմադրության շարժման մասին է հայտարարել «Հայաստան» դաշինքը, մասնավորապես ՀՅԴ-ն, սակայն հատկանշականն այստեղ այն է, որ նրանք ոչ մի կերպ մտադրություն չունեն համատեղել իրենց գործողությունները, հանդես գալ միասնաբար: Բանն այնտեղ հասավ, որ այսօր Ազատագրական շարժման ներկայացուցիչներից մեկը դիմելով ընդդիմադիր ուժերին, նշեց, թե մենք ձեզ մրցակից չենք և պետք չի խանդով վերաբերվել մեզ, և ձեր խայթոցները մենք կփորձենք անտեսել:

Ազգային ժողովրդական բևեռի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու չեն համատեղում ուժերը, նշեց. «Մենք արդեն մարտից վարում ենք ազգային ազատագրական պայքար և մեր հիմնական կարգախոսն է՝ երկրում հաստատել ազգային, ինքնիշխան անցումային կառավարություն և կյանքի կոչել մեր անցումային կետերը՝ իրավաքաղաքական գնահատական, անցումային արդարադատություն, լյուստրացիա և նոր Սահմանադրություն: Դրանից հետո անցկացնել արդեն թափանցիկ ընտրություններ: Ովքեր պատրաստ են միանալ նշված գաղափարների շուրջ պայքարելու շուրջ, մենք կողջունենք»:

Հարցին, թե արդյոք ազատագրական շարժման կողմից եղել է իրենց միանալու առաջարկ, նա պատասխանեց. «Առաջարկ իրենց կողմից չի եղել, իսկ առաջարկ լինելու դեպքում էլ մենք այսպես ենք նայում. Կա Հայաստանի առջև ծառացած համար մեկ խնդիր՝ ազգային իշխանության ձևավորումը, որը կվարի ինքնիշխան քաղաքականություն: Այն մարդիկ, որոնք պատրաստ են այդ ծրագիրը կյանքի կոչել, եթե իհարկե այդ մարդիկ նախկին ռեժիմի հետ որևէ առնչություն չեն ունեցել, որովհետև հիմա գեղեցիկ խոսքեր, ազգային պայքար, ազատագրական պայքար, բոլորն են ասում: Այդ թվում այն մարդիկ, որոնք գաղութացրել են այս երկիրը, որոնք ծառայել են Կրեմլին, հիմա խոսում են ազգային ու ազատագրական պայքարի մասին: Այստեղ նաև անկեղծության խնդիր կա, թե ինչքանով մարդիկ ասելով այդ բառերը, անկեղծ են իրենց խղճի առջև և ինչքանով իրենք իրենց անցած ճանապարհով ցույց են տվել, որ իրենք այդ գաղափարների կրողն են»:

Դիտարկմանը, որ ազատագրական շարժման մեջ միավորվածները ռուսական գծի կրող են, Գասպարյանն արձագանքեց. «Դուք շատ ճիշտ ինձ հասկացաք»:

Նույն խնդրի առնչությամբ, Ազատագրական շարժման ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես և տեսնում եմ դրա հավանականությունը, և չեմ տեսնում ու բացատրեմ ինչու. նախ իրենց շարժումն ունի դրոշ, որն իրենց կուսակցական դրոշն է, Երկրորդը Արևելք-Արևմուտք հակադրությունների հետ կապված իրենք ևս ունեն դրոշ, ինչը մենք երեկ տեսանք ԱՄՆ դեսպանատան մոտ իրենց ակցիայի ժամանակ: Իսկ մեր շարժումը որևէ կուսակցականություն չունի, մենք ունենք միայն մեկ դրոշ և դա ՀՀ պետական դրոշն է:

Մենք միշտ ասել ենք, որ ովքեր ցանկություն ունեն այս պայքարում լինելու, ապա իրենց առաքելությունը և իրենց առջև դրած նպատակը պետք է լինի կոնկրետ կետերի իրականացումը և ոչ թե կուսակցական շահերն առաջ տանելը: Ես անձամբ երբեք չեմ գնա որևէ կուսակցության շահերի համար, ես գնում եմ միշտ երկրի համար»:

Նա հավելեց, որ շատ լավ է, որ նրանք ևս իրենց պայքարը մղում են, իրենք էլ ունեն հետևորդներ. «Սա նշանակում է, որ ամեն մեկը պետք է գոնե դուրս բերի այն մասսային, որոնք սպասում են այլ բանի: Եթե երկուսն էլ նույն գաղափարն ու մոտեցումն ունեն ուղղակի տարբեր եղանակներով են պայքարում, թող չմիավորված լինեն, ի՞նչ արած: Ես չեմ կարծում, որ այստեղ կա շատ մեծ խնդիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում